Մարսելում բացվել է Սողոմոն Թեհլիրյանի հուշարձանը

15.03.2024 19:24
735

«Նեմեսիս» գործողության մասնակից, հայ վրիժառու, Հայոց ցեղասպանության վերապրած Սողոմոն Թեհլիրյանի հուշարձանը տեղադրվել է Ֆրանսիայի Մարսել քաղաքում։

Մարտի 15-ին Մարսելի հայաշատ Պոմոն թաղամասի Pasteur հրապարակում հանդիսավորությամբտեղի է ունեցել հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը։

Միջոցառման ընթացքում ֆրանսահայ երեխաները երգել են «Գինի լից» երգը, պաստառներ պահել իրենց ձեռքերում, որոնցից մեկի վրա գրված էր` «Թեհլիրյան արդարադատ»։

2017 թվականին Մարսելում հրապարակներից մեկը պաշտոնապես անվանվել է հայ վրիժառուի անունով։

Սողոմոն Թեհլիրյանը ծնվել է 1897 թվականին` Արևմտյան Հայաստանի Երզնկա գավառում։ Առաջին համաշխարհային պատերազմը սկսվելուն պես մեկնել է Հայաստան, ուր մասնակցել է կամավորական շարժմանը Անդրանիկ Օզանյանի գնդում։

1915 թվականին վերապրել է ցեղասպանությունը, 1921 թվականի մարտի 15-ին Բեռլինում գնդակահարել է Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ, Թուրքիայի ներքին գործերի նախարար Թալեաթ փաշային։ Նույն տարվա հունիսի 2-ին Թեհլերյանին գերմանական դատարանն անպարտ է ճանաչել, ինչից հետո վերջինս մեկնել է Բելգրադ, ապա մի քանի տարի անց՝ ԱՄՆ։

1960 թվականին` 64 տարեկանում, Սողոմոն Թեհլիրյանը մահացել է Սան Ֆրանցիսկո քաղաքում, թաղվել է Ֆրեզնոյի հայկական «Արարատ» գերեզմանատանը։

yerkir.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40