Արցախի հանրապետության Մարտակերտի շրջանի բնակիչները փակել են Քարվաճառ ուղեւորվող ադրբեջանական ռազմական տեխնիկայի շարասյան ճանապարհը։
Այդ մասին հաղորդել Է Times․am-ը։
Խաղաղապահների միջամտությունն արդյունք չի տվել։ Միջադեպի վերաբերյալ տեսանյութը տարածվել է համացանցում։
Նշվում է, որ ադրբեջանցիների շարասյունը վերադարձել է ելման կետ։