Մարտի 20-23-ը գրանցվել է 36 ավտովթար. 2 մարդ զոհվել է

23.03.2026 11:14
413

Մարտի 20-23-ը բացահայտվել է 268 հանցագործություն, որոնցից 9-ը՝ նախկինում կատարված: Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:

Մասնավորապես՝

  • 54 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
  • 38 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
  • 25 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
  • 23 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
  • 22 դեպք՝ խարդախության,
  • 12 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
  • 11 դեպք՝ սառը զենքի հայտնաբերման,
  • 10 դեպք՝ հոգեկան ներգործության,
  • 9-ական դեպք՝ ծառերը-թփերը ապօրինի հատելու, փաստաթղթի կեղծիքի,
  • 8-ական դեպք՝ խուլիգանության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու,
  • 4 դեպք՝ թմրանյութի իրացման,
  • 3-ական դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման, վարժական հավաքից խուսափելու։

Բացահայտվել են նաև բնակարանային գողության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, շորթման, անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքների շրջանառության, անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու, համակարգչային հափշտակության, վստահված գույքի հափշտակման, ապացույցներ կեղծելու, ինքնիրավչության և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են՝

  • 3-ական դեպք՝ խարդախության և անձնական ունեցվածքի գողության,
  • 1-ական դեպք՝ սպանության բացահայտման, բնակարանային գողության, ապօրինի ծառահատման։

Հայտնաբերվել է 23 հետախուզվող, կամավոր ներկայացել է 4-ը։

Հայտնաբերվել է 2 անհայտ կորած։

Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 7 դեպք։

ՃՏՊ վիճակագրություն

Անցած 3 օրում գրանցվել է 36 ավտովթար․ 2 մարդ զոհվել է, 47-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40