Մարտի 8-ին Արցախի Մարտունու շրջանային միակ լրատվամիջոցը՝ «Ամարաս» թերթը նշեց իր հերթական տարեդարձը

09.03.2019 11:28
1146

Մարտի 8-ին կրկնակի տոն էր Արցախի Մարտունու շրջանի «Ամարաս» թերթի խմբագրությունում:

Մարտունու շրջանային «Ամարաս» թերթը լույս է տեսնում 1935թ.-ից`սկզբից «Բոլշևիկյան հաղթանակ» անվամբ: 1952թ.-ին «Բոլշևիկյան հաղթանակ»-ը վերանվանվում է «Դեպի կոմունիզմ»-ի, որը գործում է մինչև 1959թ.-ը: 1959թ.-ին փակվում են շրջանային բոլոր թերթերը, որոնք լույս են տեսնում արդեն 7 տարի անց` 1966թ.-ին: Այս անգամ վերանվանվում է «Աշխատանք»-ի: 1990թ.-ի սեպտեմբերի 12-ից, Մարտունու կուսշրջկոմի բյուրոյի և շրջխորհրդի գործկոմի համատեղ որոշմամբ, «Աշխատանքը» դառնում է «Ամարաս»:

Շրջանային թերթն անցել է ուրույն և պատվաբեր ճանապարհ, ունեցել է հմուտ խմբագիրներ և լրագրողներ, որոնց աշխատանքի շնորհիվ ձեռք է բերել դիմագիծ, հեղինակություն և վստահություն:

Թերթի էջերում պարբերաբար լույս են տեսնում ինչպես շրջվարչակազմի բաժինների գործունեությունը լուսաբանող, այնպես էլ մեր բնակչության ազգային-ազատագրական պայքարի, հանրապետությունում և շրջանում տեղի ունեցող հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական, բանակ-հասարակության կապի ամրապնդմանն առնչվող, մարզական և այլ բնույթի նյութեր, հնարավորինս լուսաբանվում են բոլոր ոլորտներում իրականացվող աշխատանքները, համայնքային կյանքն իր խնդիրներով, ձեռքբերումներով:

Թերթի աշխատանքում բավականին լուրջ դերակատարություն է տրված ընթերցողին, ով իր անկաշառ և արժեքավոր գնահատականն է տալիս կատարվածին:

«Ամարաս»-ը շարունակում է իր դերակատարությունն ունենալ շրջանի կյանքում` որպես միակ լրատվամիջոց: Այսօր էլ մնում է հարազատ իր ընթերցողին, միշտ պատրաստ՝ լսելու նրա խոսքը, արձանագրում առկա խնդիրներն ու ձեռքբերումները: Այն նաև շրջանի պատմական զարգացումների արձանագրության խոսուն վկա է, շրջանի պատմության յուրօրինակ պահպանողը:

Այսօր առավել քան դժվար է տպագիր մամուլ պահելը, ուստի «Ամարաս» թերթի փոքր աշխատակազմով հնարավոր ամեն ինչ անում են ժամանակին համահունչ լինելու համար:

 Թերթը լույս է տեսնում 850 տպաքանակով ու անգամ Արցախյան գոյամարտի տարիներին, ռմբակոծության ու հրետակոծության տակ, շարունակել է անխաթար իր աշխատանքը:

 «Ամարաս» թերթի նախկին աշխատակիցներ, սիրելի ընթերցողներ, մեր թանկ բարեկամներ, շնորհավորում ենք բոլորիդ թերթի օրվա առթիվ: Թերթի գլխավոր խմբագիր Կարինե Դադամյանը շնորհավորանքի խոսք է ուղղել նաև Կանանց միջազգային տոնի կապակցությամբ՝ բոլոր հայ մայրերին ու աղջիկներին: Նա հավաստիացնում է՝ թերթի փոքրիկ կոլեկտիվն այսուհետ ևս ամեն ինչ անելու է, որպեսզի «Ամարաս»-ը շարունակի իր անվանն ու բնույթին հարազատ մնալ և մշտապես լինի իր առաքելությանը հավատարիմ: Այսօր էլ՝ թերթում  հրատարակվում են շրջանային ու Արցախի հիմնախնդիրների մասին, մշակութային, սոցիալական հոդվածներ՝ բավարարելու խստապահանջ ընթերցողի ցանկությունը:

Թերթը բաղկացած է 4 էջից ու լույս է տեսնում ամիսը երկու անգամ: Գլխավոր խմբագիր Կարինե Դադամյանն ու իր աշխատակազմը ջանքեր չեն խնայում թերթի ավանդույթներն ու ուղղվածությունը պահպանելու ուղղությամբ:

Ի վերջո, ցանկանում եմ շնորհավորել ամբողջ անձնակազմին ու մաղթել նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ:

Գարիկ Ավետիսյան

Արցախի Հանրապետություն, Մարտակերտ

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40