Մարզային փրկարարական վարչությունն ամփոփեց 2015-ը

21.01.2016 10:30
2281

Հունվարը նախորդ տարվա կատարվածն ամփոփելու, թերությունները վեր հանելու, անելիքները նախանշելու ամիս է: Մարզպետարանում հունվարի 15-ին տեղի ունեցավ Սյունիքի մարզային փրկարարական վարչության 2015թ. գործունեության արդյունքների ամփոփմանը նվիրված նիստ, որին մասնակցում էին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական ծառայության տնօրենի տեղակալ, փրկարարական ծառայության գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը, փոխնախարար Արտաշես Բախշյանը, մարզպետի տեղակալներ Վաչե Գրիգորյանը եւ Վարդան Դավթյանը, քաղաքապետեր, փրկարարական ծառայության մարզային ստորաբաժանումների ղեկավարներ, հրշեջ-փրկարարներ՝ մարզի տարբեր տարածաշրջաններից:

Հաշվետու ժամանակաշրջանի գործունեության հիմնական ուղղությունները թվարկելուց հետո Սյունիքի մարզային փրկարար վարչության պետ, փոխգնդապետ Բագրատ Զաքարյանն այնուհետեւ թվական եւ փաստական տվյալներով ներկայացրեց 2015թ. մարզում տեղի ունեցած արտակարգ իրավիճակների, դեպքերի եւ պատահարների վերլուծությունը՝ դրանք բաղդատելով 2014 թվականի հետ, որին հընթացս կարելի էր ծանոթանալ մեծադիր էկրանին:

Այսպես, մարզում 2015-ին արձանագրվել է 757 դեպք ու պատահար՝ 200-ով ավելի, քան նախորդ տարում: Հրդեհների թիվը նախորդ տարվա համեմատ եւս աճել է 87-ով, ընդ որում՝ 2015-ին հրդեհի հետեւանքով եղել է երկու զոհ, վեց վիրավոր: Քանակական աճ է գրանցվել նաեւ ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքում՝ 28 զոհ, 70 վիրավոր, 19 զոհ, 65 վիրավոր 2014-ին: Բնածին աղետների դեպքում (փլուզում եւ սողանք) թվական տվյալների առումով հավասարություն է: Կենցաղային կանչերի պարագայում եւս քանակական աճ է գրանցվել, բայց տուժած բնակիչների թվով նվազում է արձանագրվել: Սոցիալ-կենցաղային բնույթի 207 դեպք է եղել (11 տուժած), որը կազմում է ընդհանուր արտակարգ իրավիճակների դեպքերի 27,3 տոկոսը (2014 թվականին՝ 147 դեպք): Հաշվետու ժամանակաշրջանում գրանցվել է որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպման չորս դեպք, եղել է երկու զոհ, կեղծ ահազանգի 11 դեպք: Սոցիալ-կենցաղային դեպքերը 2014թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 60-ով: Բանախոսը հաշվետվության մեջ անդրադարձավ մարզում գրանցված ականի հայտնաբերման, արտադրական վթարներին, վայրի կենդանիների հասցրած վնասներին, օձի եւ կարիճի խայթոցներին եւ այլ արտակարգ իրավիճակների եւ դեպքերի:

Հաշվետվության մի ստվար հատվածը վերաբերում էր բնակչության պաշտպանության համակարգի օպերատիվ նախապատրաստմանը, քաղաքացիական պաշտպանության համակարգի նախապատրաստմանն ուղղված միջոցառումներին, փրկարարական ուժերի պատրաստականության բարձրացմանը, անձնակազմի կառավարմանը:

Մասնավորապես նշվեց, որ Շվեյցարիայի միջազգային զարգացման եւ համագործակցության գործակալության հետ համատեղ «Տարածքային արագ արձագանքման թիմերի ստեղծում» ծրագրի շրջանակում հաշվետու ժամանակաշրջանում անց է կացվել երկու 36-ժամյա վարժանք, որի արդյունքում թիմը ստացել է ներքին որակավորում:

Անդրադառնալով մարզային փրկարար վարչության կադրերով ապահովվածությանը՝ բանախոսը հայտնեց, որ 2015-ին ծառայության են անցել 10-ը, աշխատանքից ազատվել՝ 20 հոգի: Կադրերով վարչության համալրվածությունը 86 տոկոս է, թափուր տեղերի թիվը 28 է:

Պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության հաշվառման, վերլուծության եւ քարոզչական բաժնի պետ Անդրանիկ Գեւորգյանը ներկաներին իրազեկեց, որ հաշվետու ժամանակաշրջանում մարզում արձանագրվել է հրդեհի 293 դեպք, որը պատճառել է մոտ 91 մլն դրամ նյութական վնաս (նախորդ տարի 233 դեպք էր՝ մոտ 159 մլն դրամի վնասով), նախորդ տարվա համեմատ հրդեհների աճ է գրանցվել 61 դեպքով կամ 21 տոկոսով, բայց նախորդ տարվա համեմատ 62 մլն դրամով նվազել է պատճառված նյութական վնասի չափը:

Արձանագրված հրդեհների աճը պայմանավորված էր չորային բնակլիմայական պայմաններով, հրդեհների 82 տոկոսը տեղի է ունեցել մարզի չոր խոտածածկ տարածքում, 34 դեպք՝ բնակելի տներում եւ տնակներում:

2015-ին գրանցվել են 8 խոշոր եւ առավել խոշոր նյութական վնաս պատճառած հրդեհներ, վնասը մոտ 68 մլն դրամ էր, Մեղրիում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի հրկիզվելը 11 մլն դրամ, Քաջարանում «Միցուբիշի պաջերո» ավտոմոբիլի հրո ճարակ դառնալը տիրոջը պատճառեց 5,9 մլն դրամի վնաս, Կապանի Բարաբաթում թաղամասում հրդեհը՝ 5 մլն դրամ: 2015-ին հրդեհից զոհվել է երեք, վնասվածք ստացել վեց անձնավորություն: Ըստ բանախոսի՝ հրդեհների պատճառները եղել են անզգուշությունը, բաց կրակի օգտագործումը, էլեկտրական լարերի կարճ միացումները, երեխաների խաղը կրակի հետ:

Հաշվետվության մեջ նշված էր, որ հետեւողական աշխատանք է տարվում հաշվառումից դուրս մնացած արտադրական վտանգավոր օբյեկտների հայտնաբերման եւ հաշվառման ուղղությամբ: Զեկուցման ավարտից հետո փոխնախարար Արտաշես Բախշյանը նկատեց, որ մարզի 652 օբյեկտից 243-ը գրանցված չէ եւ հետաքրքրվեց, թե ինչ է արվում դրանք հաշվառելու ուղղությամբ:

«Սեյսմիկ պաշտպանության հարավային ծառայություն» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն Կիմ Բադալյանի փոխանցմամբ՝ 2015-ին մարզի կայանների կողմից գրանցվել է 555 երկրաշարժ, որից 171-ը կենտրոնական Կապան կայանը, Գորիսինը՝ 354-ը: Նաեւ տեղեկացվեց, որ ամենօրյա հսկողություն է սահմանված «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության բաց հանքում կատարվող պայթեցումների ցնցումների գրանցման վրա: Դրանց արդյունքները մշակելուց հետո տեղյակ է պահվում կոմբինատի տնօրենությանը:

Փոխնախարար Արտաշես Բախշյանը հետաքրքրվեց մարզի դպրոցների սեյսմիկ անվտանգության աստիճանով, բանախոսը տեղեկացրեց, որ ՄԱԿ-ի գրասենյակի կողմից ուսումնասիրվել եւ առանձնացվել են առավել սեյսմավտանգ դպրոցները, որոնցից ինը Սյունիքի մարզում է գտնվում:

Սյունիքի մարզի հիդրոմետ ծառայության համակարգող Ժորա Գեւորգյանը ներկայացրեց հունվար ամսվա եղանակային բնութագիրը, ըստ որի՝ Սյունիքում ամսական միջին ջերմաստիճանը հովտային շրջաններում սպասվում է -1- -2, նախալեռնային շրջաններում՝ -2- -3, ինչը խոսում է այն մասին, որ հունվար ամիսը բավականին բարենպաստ է: Ցածր ջերմաստիճան է գրանցվել ամսվա առաջին օրերին. Կապանում հունվարի 4-ին օդի ջերմաստիճանը եղել է -15, օդի կայանում ձյան շերտի բարձրությունը եղել է 35 սմ, իսկ որոշ տեղերում՝ 50-55 սմ, ինչը զգալիորեն գերազանցել է սահմանված նորման, Գորիսում նույն օրը ջերմաստիճանը -10,4 էր, ձյան շերտի բարձրությունը՝ 41 սմ, Սիսիանում՝ ջերմաստիճանը՝ -17,3, ձյան շերտի բարձրությունը՝ 22 սմ: Այս վերջին ցուցանիշը բացատրվեց նրանով, որ գետնաբուք է եղել, ինչը հեռացրել է տարածքի ձյունը: Մեղրիում հունվարի 3-ին գրանցվել է -10,2, ձյան շերտի բարձրությունը՝ 25 սմ, քամու արագությունը եղել է 17մ/վ, ինչն օդերեւութաբանի գնահատմամբ վտանգավոր չի համարվում: Քաջարանում հունվարի 4-ին եղել է -18, ձյան բարձրությունը՝ 57 սմ, տեղումների քանակը 66,8 մմ, նորման՝ 47 մմ է:

Բանախոսը նաեւ հայտնեց, որ նոյեմբերի 24-ին եւ 25-ին Գորիսում եւ Կապանում Հայպետհիդրոմետի մասնագետները կազմակերպեցին սեմինար՝ նվիրված կլիմայի փոփոխությանը, գյուղատնտեսական սպասարկման եւ այլ թեմաների: Միջոցառմանը մասնակցել են գյուղատնտեսության ոլորտի մասնագետներ, նրանց 60 հատ տեղումնաչափ է հատկացվել, որ իրենց մոտ տեղումների մասին Հայհիդրոմետին ինֆորմացիա հաղորդեն: Ժ.Գեւորգյանը հընթացս շնորհակալություն հայտնեց Սիսիան, Գորիս, Քաջարան համայնքների ղեկավարներին, «Խուստուփ» հեռուստաընկերությանը, «Գազպրոմ-Արմենիա» ՓԲ ընկերության Սյունիքի գազամատակարարման եւ գազիֆիկացիայի մասնաճյուղին համագործակցության համար:

Անցած տարում իրենց ղեկավարած կառույցների գործունեությունը ներկայացրին «Տեխնիկական անվտանգության եւ ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Սյունիքի փորձաքննության բաժնի պետ Կարեն Մկրտչյանը եւ «Հատուկ լեռնափրկարարական ծառայություն» ՓԲԸ Քաջարանի ջոկատի ղեկավար Դավիթ Պետրոսյանը:

Համայնքային իշխանությունների հետ համագործակցելու եւ իրենց պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար Մեղրու, Ագարակի, Քաջարանի, Կապանի քաղաքապետեր Արշավիր Հովհաննիսյանը, Մխիթար Զաքարյանը, Վարդան Գեւորգյանը, Աշոտ Հայրապետյանը, Գորիսի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Գոռ Տիգրանյանը շնորհակալագրեր եւ հուշանվերներ հանձնեցին իրենց համայնքների հրշեջ-փրկարարներին:

Ամփոփելով նիստի արդյունքները՝ Աստվածատուր Պետրոսյանը մասնավորապես այն միտքը հայտնեց, որ ավելի նպատակահարմար կլիներ, որ հաշվետու զեկուցման մեջ առանձին-առանձին վերլուծվեր մարզի տարածաշրջանի հրշեջ-փրկարարների գործունեությունը, ասենք, Կապանի հրշեջ-փրկարարները քանի դեպքի եւ արտակարգ պատահարի են արձագանքել, Սիսիանինը՝ քանիսը, ով ինչքան փրկարարական աշխատանքների է մասնակցել, ինչ խնդիրներ են լուծել եւ այլն:

Սյունիքի մարզպետի տեղակալ Վաչե Գրիգորյանն իր ելույթում կարեւորեց այն հանգամանքը, որ օպերատիվորեն է ստացվել համատեղ աշխատանքը նախարարություն-մարզպետարան-համայնքներ-փրկարար ծառայություն-բնակչություն շղթայում: Օրինակելի ծառայության համար Սյունիքի մարզպետի անունից նա շնորհակալագրեր հանձնեց Սյունիքի փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի համակարգչային օպերատոր Շուշան Դանիելյանին, փրկարարական ծառայության փոխգնդապետ Ռոման Սահակյանին, Արտակ Ավանեսյանին:

ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ. Արտաշես Բախշյանը, ով յուրաքանչյուր ելույթից հետո իր հարցադրումներն էր ուղղում բանախոսին, մատնանշում բացթողումները, առաջարկություններ անում, նիստի ավարտին եւս մի առաջարկություն արեց՝ հիմքեր ստեղծել տարբեր ստորաբաժանումների միջեւ մրցակցության համար, ինչպես դա տեղի է ունենում հանրապետության փրկարարական ծառայությունների միջեւ:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ     

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19

Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ․ ՀՀ առաջին նախագահի գրասենյակ

24.12.2024 12:14

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից նույնպես պատասխանել են Փաշինյանին

24.12.2024 12:04

Խորհուրդ ենք տալիս նրան բանավիճել համանախագահ երկրների նախագահների հետ, ովքեր 5 անգամ հայտարարել են՝ որ սկզբունքների հիման վրա պետք է լուծվեր ԼՂ հիմնախնդիրը․ ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ

24.12.2024 12:01

Հնդկաստան-Իրան-Հայաստան եռակողմ հարաբերությունները կարող են վճռորոշ լինել նրանց տնտեսական զարգացման համար

24.12.2024 11:57

Խոսք հիշատակի

24.12.2024 10:29