Մարզի բուհերի դիմորդների թիվը շարունակում է մտահոգիչ մնալ

14.06.2014 13:17
2258

 

Հանրապետության կրթօջախներում ընթանում են միասնական քննությունները, որոնք կավարտվեն հունիսի 23-ին «Ռուսաց լեզու» առարկայի քննությամբ: «Սյունյաց երկրին» հետաքրքրում էր, թե 2014-15 ուստարվա համար որքան տեղեր են հատկացված մարզի բուհերին` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (պոլիտեխնիկ) Կապանի մասնաճյուղին եւ Գորիսի պետական համալսարանին, եւ որքան դիմորդներ ունեն այդ կրթօջախները: ՀՊՃՀ Կապանի մասնաճյուղի տնօրեն, մանկավարժական գիտությունների դոկտոր Լեռնիկ Պետրոսյանի փոխանցմամբ` իրենց բուհում նույնն է մնացել առկա մասնագիտությունների թիվը` 6: Մասնաճյուղին հատկացված է 120 տեղ, այդ թվում 14-ը` պետպատվերով, 106-ը` վճարովի համակարգի համար: Այդ ամենի համար հավակնում է 68 դիմորդ, նախորդ տարի 66 էր: Ընդ որում` 14 անվճար տեղի համար պայքարում է 31 դիմորդ: Լեռնիկ Պետրոսյանը տեղեկացրեց, որ դիմորդները հիմնականում կողմնորոշված են, «կտրվողների» թիվը տարեցտարի նվազում է, նախորդ ընդունելությանն իրենց բուհ դիմած դիմորդների 73 տոկոսն ընդունվել է, եւ հույս ունի, որ այս տարի դիմածների 75 տոկոսից ավելին հաղթահարելու է ընդունելության շեմը:

ՀՊՃՀ Կապանի մասնաճյուղը հիմնականում դիմում են Կապանի եւ Քաջարանի դպրոցների շրջանավարտները: Այս առումով մասնաճյուղի տնօրենը նշեց, որ երկու տարի Մեղրու տարածաշրջանի դպրոցներում հանդիպումներ են լինում, բայց անցյալ տարի միայն մի դիմորդ է եղել, նա էլ անբավարար է ստացել: Այս գարնանը բուհի կազմակերպած «Բաց դռների օր» միջոցառմանը մասնակցում էր 12-13 դպրոցական Մեղրուց եւ Ագարակից: Բայց միեւնույն է` դիմորդներ չեղան այդ տարածաշրջանից, թեեւ այդտեղ է գտնվում մարզի խոշորագույն հանքարդյունաբերական ձեռնարկություններից մեկը` Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը:

Ինչպես փոխանցեց Գորիսի պետական համալսարանի 2014-15 ուստարվա ընդունելության քննությունների ընդունող հանձնաժողովի քարտուղար Տիգրան Վանդունցը, բուհին հատկացված է 210 տեղ, 18-ը` անվճար, 192-ը` վճարովի համակարգում: Նշված տեղերի համար դիմել է 142 հոգի: Անցյալ տարվա ընդունելության ժամանակ դիմորդների թիվը 147 էր: Բնագիտական մասնագիտությունների գծով դիմորդների թիվը մտահոգիչ է (մաթեմատիկա` 5, ֆիզիկա` 3, կենսաբանություն` 5): Համեմատաբար շատ են դիմորդները «Ձեռնարկությունների տնտեսագիտություն եւ կառավարում», «Մանկավարժություն եւ մեթոդիկա», «Հայոց լեզու եւ գրականություն» մասնագիտությունների գծով:

Որ բուհերում քրոնիկորեն նվազում է դիմորդների թիվը, տեղեկանում ենք հանրապետական մամուլից: Ուշագրավ տեղեկություններ է հաղորդում «168 ժամ» թերթը «Բուհ կընդունեն բոլորին» հրապարակման մեջ: Ըստ պարբերականի` եթե 2008-09 ուստարում հանրակրթական դպրոցում սովորում էր 414,8 հազար աշակերտ, ապա 2012-13 ուստարում սովորողների քանակը նվազելով հասել է 368,7 հազարի: Ինչ վերաբերում է բարձրագույն կրթության համակարգին` 2008-09 ուստարում Հայաստանի բուհերում սովորում էր 114,4 հազար ուսանող: 2012-13-ի ցուցանիշը 90,1 հազար է: Ուրեմն բուհերին մի ելք է մնում, եզրակացնում է թերթը, ընդունել բոլոր դիմորդներին եւ առնվազն չորս տարի վարձավճար գանձելով` ձեւացնել, թե նրանց կրթություն է տալիս: Շարունակելով թեման` հոդվածագիրը գրում է, որ Հայաստանում ներկայումս գործում է արտոնագրված 65 բուհ: «Բարձրագույն կրթության որակի գնահատականը տալուց ցանկանում եմ նշել միայն դրանցից մեկի անունը` Նոր Գեղիի ագրոբիզնեսի եւ մենեջմենթի ակադեմիա: Ուրիշ ասելիք չկա», – տխուր եզրահանգման է գալիս թերթը:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40