Մարզխորհրդի արտագնա նիստ Գորիսում

15.07.2016 17:44
2351

Սյունիքի մարզխորհրդի հերթական նիստը տեղի ունեցավ Գորիսում` հուլիսի 13-ին:

Ներկաները մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգեցին 2016թ. ապրիլի քառօրյա պատերազմում զոհվածների, այդ թվում մարզի երկու  գյուղապետի հիշատակը:

Սուրեն Խաչատրյանը ներկաներին իրազեկեց մարզպետարանում կատարված  նոր նշանակման մասին. մարզպետարանի աշխատակազմի  ղեկավար է նշանակվել Ռուդոլֆ Սարգսյանը: Վերջինս շնորհակալություն հայտնեց վստահության համար եւ ասաց, որ հնարավորը կգործադրի իր պարտականությունները պատշաճ մակարդակով կատարելու համար:

Այնուհետեւ անցան օրակարգային  հարցերի քննարկմանը:

Մարզի համայնքների բյուջեների կատարման ու սեփական եկամուտների հավաքման ընթացքը ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման  վարչության պետ Հ.Հովհաննիսյանը: Ըստ վարչության պետի հաղորդման՝ մարզի համայնքների 2016թ. բյուջեներով նախատեսվել են 4414303.1 հազար դրամ եկամուտներ, այդ թվում՝ սեփական եկամուտներ` 1425590.7 հազար դրամ: Սեփական եկամուտների վեց ամսվա համար նախատեսված 572216.8 հազար դրամի դիմաց հուլիսի 1-ի դրությամբ հավաքվել է 595130.1 հազար դրամ կամ նախատեսվածի 104 տոկոսը: Համայնքի սեփականություն հանդիսացող  գույքի վարձակալությունից  եկամուտների գծով նախատեսված 228574.9 հազար դրամի  դիմաց գանձումները կազմել են 248082.8 հազար դրամ կամ նախատեսվածի 108.5 տոկոսը: Մարզի 15 համայնքում գույքահարկի հավաքումը չի գերազանցում 50 տոկոսի սահմանը (Անտառաշատ, Եղեգ, Վանեք, Տանձավեր, Ուժանիս): Առանձին համայնքներում էլ ցածր է նաեւ հողի հարկի հավաքման արդյունքը (Տանձավեր, Բարձրավան, Բնունիս, Սոֆլու, Կարճեւան):

Մարզի 12 համայնքում վարձավճարների հավաքման տոկոսը կազմում է 50 (Խդրանց, Սրաշեն, Քարաշեն եւ այլն):  Զրոյական վիճակում է  մարզի 15 համայնքում տեղական տուրքերի հավաքումը:

Մարզում բերքահավաքի աշխատանքների ընթացքի եւ  աշնանացանի նախապատրաստմանն էր նվիրված  մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ  բնապահպանության վարչության պետ Ս.Թանգյանի զեկուցումը: Մարզում ընթանում են խոտհնձի  եւ հասկավոր մշակաբույսերի  բերքահավաքի աշխատանքները: Անձրեւները խոչընդոտեցին կատարվող աշխատանքներին, ինչի արդյունքում նվազել է հեկտարի բերքատվությունը: Եկող տարվա բերքի համար մարզում  արդեն մեկնարկել են աշնանացանի նախապատրաստման աշխատանքները:

Սյունիքի մարզում 2015-2016 ուստարում եւս մեծ թվով աշակերտներ մասնակցել են միասնական  ավարտական քննությունների: Եթե անցած տարի մարզը տվել է 21 մեդալակիր, ապա այս տարի` 32: Որ մարզում աշխատանք է տարվում դասաժամի օգտակար գործողության գործակցի  բարձրացման ուղղությամբ, վկայում է նաեւ հետեւյալ փաստը. այս տարի հանրապետական առարկայական օլիմպիադաների ժամանակ հինգ աշակերտ 1-ին տեղ է գրավել:

Բայց եւ այնպես, իր զեկուցման մեջ ասաց  մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Հ.Ալեքսանյանը, կրթության որակի բարելավման ուղղությամբ դեռեւս խնդիրներ կան, որոնց  լուծմանն էլ իրենց ուժերն են նպատակաուղղել մանկավարժական կոլեկտիվները:

Մարզպետարանի աշխատակազմի ՏԻ եւ ՀԳՄՀ վարչության պետ Ս.Ավետիսյանը ներկաներին իրազեկեց 2016թ. առաջին կիսամյակում մարզի համայնքներում իրականացված վարչական հսկողության արդյունքների մասին:

Ելույթ ունեցան Սյունիքի գյուղապետ Սամվել Սարգսյանը եւ Տաթեւի համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանը:

Տաթեւ համայնքն արդեն անցել է  համայնքների խոշորացման ճանապարհով: Ուստի Մ.Սիմոնյանը ելույթը նվիրեց  խոշորացման նախնական արդյունքներին, որոնք արդեն տեսանելի են: Վերադաս պետական մարմինների միջնորդությամբ ԱՄՆ միջազգային զարգացման հայաստանյան գրասենյակի կողմից  համայնքին տրվող 404 հազար ԱՄՆ  դոլար դրամաշնորհի շրջանակներում կյանքի է կոչվել համայնքի տեխնիկայի վերազինման ծրագիրը, որով ձեռք է բերվում միջհամայնքային եւ ներհամայնքային ճանապարհների վերանորոգման համար բազմաֆունկցիոնալ էքսկավատոր, գրեյդեր  եւ ինքնաթափ մեքենա, հացահատիկահավաք երկու կոմբայն,  աղբատար մեքենա, աղբամաններ: Նույն ծրագրով կառուցվում են Սվարանց, Տանձատափ, Քաշունի բնակավայրերի խմելու ջրի ջրագծերի առանձին հատվածներ: Կստեղծվի ՀՈԱԿ, որն էլ կզբաղվի միջհամայնքային եւ ներհամայնքային ճանապարհների սպասարկմամբ, ինչպես նաեւ աղբահանությամբ, գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպմամբ: Շինուհայր գյուղում կկառուցվի մեքենատրակտորային կայան, որը համալրված կլինի տեխնիկայի ընթացիկ սպասարկումն ապահովող սարքավորումներով. ծրագիրն իրականացվում է   Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով:

Շինուհայրն ընդգրկված է  գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացվող ծրագրերում:

Ընթացքի մեջ են Տաթեւ գյուղում գյուղմթերքների հավաքման եւ փաթեթավորման կետի կառուցման, ինչպես եւ Հալիձորում անասունների մակատեղիների, անասնապահի կացարանի կառուցման աշխատանքները: Հարժիսում կլուծվի տարիներ ի վեր չարչրկված հարցը. գյուղը կունենա վերանորոգված դպրոց` Հայաստանի տարածքային  զարգացման հիմնադրամի շնորհիվ:

Շինուհայրում կոնկրետ գործի ուղեգիր կստանան  բազմաբնակարան շենքերի տանիքների, մանկապարտեզի մասնակի նորոգումները, իսկ Խոտ գյուղը կենտրոնական ճանապարհին միացնող 1.6  կմ հատվածի ասֆալտապատումը եւ բարեկարգումն իրականություն կդառնան: Համայնքների խոշորացումից հետո անցած հինգ ամսում կառուցվել կամ նորերով են փոխարինվել խմելու ու  ոռոգման ջրագծեր, կոյուղագծեր, որոշ բնակավայրերում կենցաղի տների մոտ կառուցվում են սանհանգույցներ: Հարժիսում կառուցվել է անասունների խմելու ջրագիծ եւ կատարվել են փոսալցումներ` գյուղը կենտրոնական մայրուղուն  միացնող ճանապարհին:

Մ.Սիմոնյանն  անդրադարձավ նաեւ խնդիրներին, որոնք կենսական նշանակություն ունեն համայնքի մեջ մտնող գյուղերի համար: Որոշ բնակավայրեր գազաֆիկացված չեն, չունեն ջրահեռացման ցանցեր, ոռոգման ջրի համակարգեր:

Մարզխորհրդի աշխատանքներն ամփոփեց Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը՝ մասնավորապես նշելով, որ համայնքների խոշորացման ճանապարհով ընթանալը ժամանակի հրամայականն է:

Ալվարդ Մեսրոպյան

Թող նզովյալ լինեն Արցախն ու արցախահայերին ատող բոլոր պիղծերն ու անօրենները․ Տեր Վրթանես

24.08.2026 17:04

Այսօր կրկին զոհ ունենք բանակում

24.08.2026 16:37

Հաղորդում հանցագործության մասին․ այս անգամ խոսքը Գորիսի քոլեջի տնօրեն Արմինե Կոլյանի կողմից կատարված սուտ մատնության մասին է

24.08.2026 14:21

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է ժամանակին արել «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը

24.08.2026 12:51

Նշվեց Քաջարան քաղաքի օրը

24.08.2026 12:35

Տնտեսական պատերազմի շարունակման դեպքում նավթ չի արտահանվի Հորմուզի նեղուցով կամ Պարսից ծոցի որևէ այլ հատվածով. Ռեզայի

24.08.2026 11:42

Գեղանուշի պոչամբարը շրջանցող թունելը կվերանորոգվի

24.08.2026 11:38

Սուրեն Վարդանյան. կյանք՝ հյուսված հայրենի բնաշխարհի ազդեցությամբ

24.08.2026 10:38

Սուրեն Վարդանյան․ դիմանկարի ուրվագիծ

24.08.2026 10:09

Զինծառայողի uպանության մեջ կասկածվող անձը ձերբակալվել է. ՔԿ

23.08.2026 16:37

Բանակում ոչ մարտական պայմաններում կրկին զինվոր է մահացել

23.08.2026 12:26

Այսօր ՀՀ անկախության հռչակագրի ընդունման օրն է

23.08.2026 11:41