Մարզխորհրդի հերթական նիստը

27.09.2016 17:58
2260

Սեպտեմբերի 26-ին տեղի ունեցավ մարզխորհրդի հերթական նիստը, որը վարում էր մարզպետ Սուրեն Խաչատրյանը:

Նիստի օրակարգի առաջին հարցը մարզում աշնանացանի աշխատանքների ընթացքի վերաբերյալ էր, որ ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանը: Նա նշեց, որ մարզում այս տարի ցանքատարածությունները կազմել են 35558.3 հա, որից՝ հացահատիկային մշակաբույսեր՝ 26338.6 հա (աշնանացան՝ 17309 հա, գարնանացան՝ 4789 հա, 3882.5 հա գարնանացան այլ մշակաբույսեր (հաճար, վարսակ, գարի), որն ամբողջությամբ հնձվել է: 1097.86 հա բանջարաբոստանային կուլտուրաներից հավաքվել է 620 հա-ը, 1770.6 հա կարտոֆիլի ցանքսից՝ 800 հա-ը, 2558 հա պտուղ-հատապտղից՝ 2450 հա-ը: Վարչության պետի տեղեկացմամբ՝ բերքահավաքը դեռ ընթացքի մեջ է եւ կանխատեսված 130000 տ-ից այսօրվա դրությամբ կուտակվել է 129500 տ խոտ: Այսօրվա դրությամբ կատարվել է մոտ 5000 հա աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանք: Մարզին հատկացված վառելիքի եւ ազոտական պարարտանյութի տրամադրման հարցերը նույնպես բնականոն ընթացքի մեջ են:

ՀՀ պետական բյուջեով եւ այլ միջոցներով մարզին վերաբերող ծրագրերի կատարման ընթացքի մասին ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Հարություն Հովհաննիսյանը: Ըստ ոլորտների ներկայացնելով հատկացումները՝ նշեց, որ թերակատարումներ չկան. մարզի համար նախատեսված 8 մլրդ 327 մլն 880 հազար դրամի դիմաց 9 ամսվա կտրվածքով նախատեսվել էր հատկացնել 5 մլրդ 599 մլն 269 հազար դրամ, որից փաստացի ֆինանսավորվել է 5 մլրդ 440 մլն 583 հազար (97.2 տոկոս):

Հ.Հովհաննիսյանը համայնքապետերին հորդորեց ուշադրության կենտրոնում պահել համայնքներում սեփական եկամուտների հավաքման ընթացքը:

Մարզի քաղաքացիական պաշտպանության համակարգի հիմնական միջոցառումների պլանի կատարման ընթացքի մասին տեղեկացրեց ՀՀ ԱԻ նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզի փրկարարական վարչության պետ, փոխգնդապետ Բագրատ Զաքարյանը: Նա նշեց, որ պլանով եւ ծրագրերով նախատեսված բոլոր միջոցառումները՝ ընդհանուր եւ օպերատիվ տակտիկական պատրաստության, փրկարարական ուժերի պատրաստության բարձրացման, արտակարգ իրավիճակների կանխարգելման եւ հետեւանքների վերացման, քաղաքացիական պաշտպանության ուղղությամբ, Սյունիքի մարզային փրկարարական վարչության, մարզպետարանի եւ քաղաքացիական պաշտպանության ծառայությունների կողմից իրականացվել են:

Ելույթ ունեցան նաեւ Գորիս եւ Մեղրի բազմաբնակավայր համայնքների նորընտիր ղեկավարներ Վաչագան Ադունցը եւ Մխիթար Զաքարյանը, ովքեր շնորհակալություն հայտնեցին վստահության համար եւ խոստացան ամենայն պատասխանատվությամբ կատարել իրենց պարտականությունները՝ արդարացնելով ընտրողների ակնկալիքները:

Նիստն ամփոփեց մարզպետ Սուրեն Խաչատրյանը, ով շնորհավորեց նորընտիր ղեկավարներին՝ մաղթելով նրանց հաջողություններ ու բեղմնավոր աշխատանք, ինչպես նաեւ կոչ արեց հոկտեմբերի 2-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունները նույնպես կազմակերպել բաց ու թափանցիկ:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ      

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40