Մարզխորհրդի նիստը

31.10.2013 17:15
2656

Հոկտեմբերի 25-ին հրավիրված մարզխորհրդի նիստին մասնակցում էին քաղաքային եւ գյուղական համայնքների ղեկավարներ, մարզպետարանի վարչությունների եւ բաժինների պետեր, հրավիրված անձինք:

Տարին ավարտվում է, եւ առաջին պլանին համայնքներում սեփական եկամուտների հավաքման խնդիրն է: Դրանց ընթացքին անդրադարձավ մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետի պաշտոնակատար Թադեւոս Ղազարյանը: Բանախոսն ըստ եկամտատեսակների ներկայացրեց դրանց հավաքման պատկերը: Անցած ժամանակամիջոցում հողի հարկը հավաքվել է մոտ 80 տոկոսով, նախատեսածի 50 տոկոս ցուցանիշ չեն ապահովել Նռնաձոր, Նժդեհ, Շաղաթ, Լծեն, Հալիձոր, Տեղ, Բարձրավան, Վարդավանք, Շիկահող, Կաղնուտ եւ Անտառաշատ համայնքները: Մյուս հարկատեսակների գծով պատկերը փոքր-ինչ մխիթարական է. գույքի վարձակալության վճարները հավաքվել են 87.4 տոկոսով, տեղական տուրքերը մուտքագրվել 92.4 տոկոսով: Ճիշտ է, այս վերջինի առումով նշվեց, որ նման ցուցանիշ ապահովել են հիմնականում քաղաքային համայնքները: Մի ստվար խումբ գյուղական համայնքներ այս գործում մատը մատին չեն խփել:

Ազգային ժողովում քննարկվում է ՀՀ 2014թ. «Պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը, որում ներառված են նաեւ համայնքներին տրամադրվող համահարթեցման դոտացիաների (լրավճար) նախնական թվերը: Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի` համայնքի ղեկավարը համահարթեցման լրավճարների նախնական թվերի հրապարակումից հետո երկամսյա ժամկետում համայնքի ավագանու քննարկմանն է ներկայացնում համայնքի բյուջեի նախագիծը: Փաստորեն մեկ ամսից համայնքներում պետք է կազմեն 2014թ. բյուջեի նախագիծը, սակայն, ինչպես երեւում է, գործընթացը, ըստ բանախոսի, դանդաղում է, եւ անհրաժեշտություն է ծագել 2014թ. բյուջեի նախագծի կազմումը պատշաճ մակարդակով իրականացնել:

Մարզխորհրդի նիստում քննարկման առարկա դարձավ համայնքների բնակչության թվաքանակի հարցը:

Հաշվի առնելով լրացուցիչ աշխատանքների անհրաժեշտությունը` բնակչության` ռեգիստրում չհաշվառված անձանց հաշվառում իրականացնելու գործում, ՀՀ կառավարությունը քննարկել է ՀՀ 2014թ. պետբյուջեի մասին օրենքի հետ միասին ՀՀ ԱԺ ներկայացրել «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, ըստ որի 2014թ. դոտացիայի հաշվարկման հիմք են ընդունվել ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները: Իսկ արդեն 2015 թվականից ֆինանսական համահարթեցման նպատակով դոտացիների հաշվարկման հիմքում կդրվեն 2014թ. հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ ոստիկանության ռեգիստրում գրանցված բնակչության տվյալները: Բանախոսը հայտնեց, որ մարզպետարանը մարզի համայնքներին տրամադրել է ՀՀ ոստիկանության ռեգիստրում գրանցված բնակչության տվյալները, իսկ համայնքներն առաջիկա յոթ ամսում պիտի աշխատանքներ տանեն քաղաքացիների հաշվառման ընթացքը ապահովելու համար:

Մարզի առողջապահության բնագավառում կատարվածը, ծրագրերն ու հիմնախնդիրները ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Աշոտ Ծատրյանը: Մասնավորապես ինը ամսվա կտրվածքով մարզի հինգ բժշկական կենտրոնում եւ նյարդահոգեբուժական դիսպանսերում ստացիոնար բուժօգնություն է ստացել 8771 մարդ, որոնցից պետպատվերի շրջանակում բուժվել է 7796 հոգի, վճարովի հիմունքներով` 942-ը, համավճարի կիրառմամբ` 236-ը: Այս տարվա ինը ամսում գրանցվել է 1078 ծնունդ, 915 մահ, որից 0-1 տարեկան` 9 երեխա, մանկական մահացածությունը կազմել է 8,3պրոմիլե:

Դրական տեղաշարժեր կան բժշկական կենտրոնների շենքային պայմանների բարելավման ուղղությամբ: Սեպտեմբերի 25-ին բացվեց Քաջարանի վերակառուցված եւ վերազինված բժշկական կենտրոնը` ժամանակակից սարքավորումներով եւ բուժգործիքներով: Սկսվել է Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնի նոր շենքի կառուցումը, ընթանում է Կապանի բժշկական կենտրոնի հիմնանորոգումը, ինչը հույս է ներշնչում, որ մեկուկես-երկու տարի հետո մարզում կլինի արդիական չորս բժշկական կենտրոն: Առողջապահության նախարարության հետ աշխատանքներ են տարվում Սիսիանի բժշկական կենտրոնն արդիականցնելու ուղղությամբ: Իսկ ահա Կապանի եւ Գորիսի պոլիկլինիկական մասնաշենքերը, ինչպես նաեւ Կապանի բժշկական կենտրոնի հակատուբերկուլյոզային բաժանմունքը հիմնանորոգման անհրաժեշտություն ունեն:

Մարզի առողջապահության բնագավառում չլուծված խնդիրների շարքում նշվեց բուժհիմնարկները բժիշկ մասնագետներով համալրելը: Պայմանագիր է կնքվել Մ.Հերացու անվան բժշկական համալսարանի հետ, ըստ որի այդ բուհի հինգ շրջանավարտ սեպտեմբերից անվճար կմասնագիտանա կլինիկական օրդինատուրայում, որն ավարտելուց հետո կաշխատի մարզի բուժհաստատություններում: Օրակարգում է մնում մարզում համակարգչային տոմոգրաֆ, այլ սարքավորումներ ունենալը, ինչի բացակայությունը հնարավորություն չի ընձեռում բարդ ակնաբուժական վիրահատություններ իրականացնել Սյունիքում:

ՀՀ նախագահի 1997թ. մայիսի 6-ի «ՀՀ մարզերում պետական կառավարման մասին» ՆՀ-728 հրամանագրում եւ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների մասին խոսեց մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Կառլեն Կոզմանովը:

Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ոլորտում իրականացված աշխատանքներին ու խնդիրներին էր նվիրված ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական կոմիտեի «Սյունիք» տարածքային ստորաբաժանման ղեկավար Գագիկ Աղախանյանի ելույթը:

Մարզխորհրդի նիստի արդյունքներն ամփոփեց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08