Մարզխորհրդի տարեվերջյան նիստը

28.12.2016 12:53
2011

Կապանի Ալ.Շիրվանզադեի անվան պետթատրոնի դահլիճում դեկտեմբերի 27-ին տեղի ունեցավ մարզխորհրդի տարեվերջյան նիստը, որին մասնակցում էին ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի տեղակալ Արթուր Խաչատրյանը, քաղաքային եւ գյուղական համայնքների ներկայացուցիչներ, կրթության ոլորտի պատասխանատուներ, իրավապահ մարմինների ղեկավարներ: Նիստի օրակարգը ներառում էր հինգ հարց:

Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Արշավիր Գեւորգյանը ներկայացրեց մարզի օպերատիվ իրավիճակը, հանցագործությունների բացահայտման դինամիկան: Մարզում 593 հանցագործության դեպք է արձանագրվել, ավելի քան նախորդ տարի: Բացահայտվել է դրանց 80 տոկոսը:

Մարզի համայնքներում սեփական եկամուտների հավաքման ընթացքի եւ այդ գործում առկա խնդիրներին էր նվիրված Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Սուսաննա Դավթյանի զեկուցումը, իսկ մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի եւ վերլուծության բաժնի պետ Էդգար Մարտիրոսյանն իր խոսքում անդրադարձավ մարզի 2017-2025թթ. տարածքային զարգացման ռազմավարության եւ համայնքների հնգամյա զարգացման ծրագրերի մշակման աշխատանքներին:

Նոյեմբերի 6-ից 26-ը մարզի քաղաքային եւ գյուղական խոշոր համայնքների դպրոցներում՝ Կապանում եւ Քաջարանում՝ ութ, Գորիսի տարածաշրջանում՝ յոթ, Սիսիանի տարածաշրջանում՝ հինգ, գյուղական դպրոցներից՝ Շինուհայր, Խնձորեսկ, Վերիշեն, Անգեղակոթ, կրթության եւ գիտության նախարարության կողմից անցկացվել են տեսչական ստուգումներ: Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Հովիկ Ալեքսանյանն ամփոփ տեղեկատվություն ներկայացրեց տեսչական ստուգումների մասին: Բանախոսի ելույթից հետո ոլորտին առնչվող հարցեր հնչեցին: Սյունիք գյուղական համայնքի ղեկավար Սամվել Սարգսյանը բարձրաձայնեց դպրոցի անմխիթար վիճակի մասին, ինչը ներկայացրեց ավելի քան մռայլ գույներով. եթե երկրաշարժ լինի, դպրոցում եղողները մնալու են փլատակների տակ:

Մարզի համայնքներում հողօգտագործման իրավիճակի, իրականացված հողային պետական տեսչական ստուգումների արդյունքներին եւ հետագա անելիքներին էր նվիրված մարզպետարանի աշխատակազմի հողաշինության եւ հողօգտագործման բաժին-մարզային հողային պետական տեսչության պետ Մուշեղ Կոստանդյանի զեկուցումը:

Ամփոփելով մարզխորհդի նիստի արդյունքները՝ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը հայտնեց, որ կառավարության որոշմամբ ստեղծվել է մարզի զարգացման եւ ներդրումների հիմնադրամ, որի միջոցները գոյանում են գործընկերների, բարերարների, գործարարների նվիրատվություններից եւ ծառայեցվելու են բացառապես Սյունիքի զարգացմանը: Վերջին երկուսուկես ամսում 105 մլն դրամ ուղղվել է շինարարական աշխատանքներ իրականացնելուն. ավարտվել է Քաջարանի թիվ 2 եւ Դաստակերտի դպրոցների տանիքների նորոգումը, Լեռնաձոր համայնքի կոյուղու նորոգումը եւ այլն: «Չկան չլուծվող հարցեր», - ասաց մարզպետը եւ ներկաներին հորդորեց հետամուտ լինել իրենց առջեւ դրված խնդիրների կատարմանը, ինչպես նաեւ նիստի մասնակիցներին շնորհավորեց Ամանորի եւ Սուրբ ծննդի կապակցությամբ:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40