ՄԱՐԶՊԵՏԸ ԽՆԱԾԱԽՈՒՄ ՔՆՆԱՐԿԵՑ ԽՈՇՈՐ ՀՐԴԵՀԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

15.11.2018 15:09
1597

Նոյեմբերի 14-ին, արձագանքելով նախորդ օրը համացանցում տարածված՝ իրեն ուղղված բաց նամակին, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն այցելեց Տեղ համայնքի Խնածախ գյուղ: Բաց նամակում արծարծվել էր այս բնակավայրում խոշոր հրդեհից տուժած եւ անտուն մնացած ընտանիքների հարցը:

Մարզի ղեկավարը հանդիպում ունեցավ այդ ընտանիքների անդամների եւ գյուղի այլ բնակիչների հետ՝ լսելով նրանց մտահոգող խնդիրները:

Բնակիչները ցանկանում են դրամական միջոցների տեսքով փոխհատուցում ստանալ: Չորս տուժած ընտանիքից փաստացի այս պահին գյուղում բնակվում է եւ առանց կացարան է մնացել երկու ընտանիք:

Հունան Պողոսյանն առաջարկեց բնակիչներին փոխհատուցում ստանալուց զատ հարցի լուծման այլընտրանքային եւ առավել իրատեսական տարբերակներ առաջարկել՝ խոստանալով, որ խնդիրը կրկին կքննարկի ՀՀ կառավարության հետ. մասնավորապես, առաջարկվեց համաձայնել նույն գյուղում տներ գնելու եւ իրենց հանձնելու տարբերակին:

Մարզպետը խոստացավ, որ մինչ ընտանիքների բնակեցման հարցի համար վերջնական լուծում գտնելը մարզպետարանը ձմեռվա ամիսներին կհոգա նրանց ջեռուցման ծախսը:

Ներկաների եւ Տեղ համայնքի ղեկավարի հետ քննարկվեց նաեւ Խնածախի գազիֆիկացման հարցը. 168 ընտանիքից միայն 15-ն է օգտվում բնական գազից, եւ ներքին գազատար ցանց կառուցելու ու վառելիքը տներ հասցնելու խնդիր կա: Հունան Պողոսյանն առաջարկեց եռակողմ համաձայնությամբ՝ համայնքապետարան մարզպետարան, բնակիչներ, կրկին քննարկել ու մատչելի տարբերակ գտնել, ներկայացնել կոնկրետ նախահաշիվ անհրաժեշտ գումարի մասին, եւ մարզպետարանը միջոցներ կգտնի խնդրի լուծմանն աջակցելու համար:

Խնածախում նաեւ խմելու նոր ջրատարի կառուցման կարիք կա, ու այդ հարցը եւս քննարկվեց:

syunik.mtad.am 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40