Մասնագետի պնդմամբ՝ գրիպով և սուր շնչառական վարակներով հիվանդացության մակարդակը Հայաստանում ցածր է

25.10.2018 15:20
1077

Հայաստանի Հանրապետությունում գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնը սկսված է, բայց հիվանդացության մակարդակը ցածր է: Այս մասին հոկտեմբերի 25-ին Գրիպի տարեկան աշխատաժողովի ընթացքում լրագրողների հետ զրույցում նշեց Վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը:

«Այսօրվա գրիպի համաճարակաբանական վերլուծության արդյունքները վկայում են, որ անգամ սուր շնչառական վարակների ամենացածր շեմից ՀՀ-ում գրեթե 1.8 անգամ ցածր  հիվանդացության մակարդակ կա: Այն հիվանդացությունը, որն այսօր գրանցվում է, բնականոն է, օրինաչափ այս սեզոնի համար, իսկ թե հետագայում ինչ կլինի և ինչ հիվանդացության պատկեր կունենանք, ապագան ցույց կտա»,-ասաց Թորոսյանը:

Անդրադառնալով  գրիպի հարուցիչներին` նա նշեց, որ այսօրվա  դրությամբ  հարուցիչներ չեն շրջանառվում: Շրջանառվում են շնչառական վարակների այլ հարուցիչներ` ադենովիրուսներ, պարագրիպ և այլն, որոնք ավելի թեթև ընթացք ունեն, հիվանդն ավելի հեշտ է կազդուրվում դրանց առկայության դեպքում, հեշտ է վիճակից դուրս գալիս: Թորոսյանը շեշտեց, որ նման հիվանդացության մեծ մակարդակը բաժին է ընկնում մանկական ազգաբնակչությանը, մասնավորապես 0-5 տարեկան երեխաներին:

Նա ընդգծեց, որ հիվանդանոցներում այս պահի դրությամբ բավականին հանգիստ իրավիճակ է, խառնաշփոթ չկա, հիվանդանոցներն այսօր պատրաստ են գրիպի սեզոնին:

«Համաճարակային իրավիճակը երկու փուլով է  ընթանում: Առաջին փուլում ավելի ծանրաբեռնված են աշխատում պոլիկլինիկական կազմակերպությունները, երկրորդ  փուլն ավելի ծանր է, որն արձանագրվում է Ամանորի տոներից հետո մինչև փետրվարի երկրորդ կամ երրորդ տասնօրյակը: Այս պարագայում ոչ ոք չի կարող բացառել, որ հոսպիտալացման դեպքեր չեն լինի, որովհետև ցանկացած անձ խոցելի է գրիպի և շնչառական հարուցիչների նկատմամբ»,-ասաց Լիանա Թորոսյանը:

Վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետը շեշտեց, որ ոչ մի երեխա, ոչ մի մեծահասակ չի մերժվելու, և բոլորը ստանալու են համապատասխան բժշկական օգնությունը:

Անդրադառնալով հարևան երկրներում տիրող իրավիճակին` նա նշեց, որ այնտեղ իրավիճակն այս պահի դրությամբ հանգիստ է: Այդ մասին են փաստում ԱՀԿ-ի պաշտոնական տվյալները:

armenpress.am

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40