Մասնագիտական տոնի նշում և գրքի շնորհանդես

22.07.2024 17:13
881

Քաջարանի մշակույթի պալատում հուլիսի 19-ին նշվեց դեռևս խորհրդային տարիներից եկող Հանքագործի և մետալուրգի օրը: Տոնական միջոցառմանը մասնակցում էին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, նրա տեղակալ Արման Խոջոյանը, «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիյը, ձեռնարկության ղեկավար կազմը, Կապանի և Քաջարանի համայնքապետեր Գևորգ Փարսյանն ու Մանվել Փարամազյանը, Քաջարանի տարածաշրջանի հոգևոր հովիվ տեր Շիրակ քահանա Խանոյանը, հրավիրված անձինք, հանրապետության զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Մշակույթի պալատի դահլիճին կից ճեմասրահում տեղի ունեցավ Սոս Դավթյանի հեղինակած՝ կոմբինատի 70-ամյա տարեգրությունն ամփոփող «ԶՊՄԿ ՓԲԸ. հանքաշխարհի լեգենդը» գրքի ռուսերեն տարբերակի շնորհանդեսը: Նոր լույս տեսած գրքի՝ հեղինակի մակագրությամբ օրինակներն առաջինը հանձնվեցին ընկերության գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիյին և նրա առաջին տեղակալ Վարդան Ջհանյանին:

Այնուհետև տոնական միջոցառումը շարունակվեց դահլիճում: Բարեմաղթանքի խոսքով հանդես եկավ ընկերության գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին: Շնորհավորելով ներկաներին մասնագիտական տոնի առթիվ, նա, մասնավորապես, ներկայացրեց ձեռնարկության զարգացման տեսլականը.

«Այս տարում հասնելու ենք հանքաքարի վերամշակման ամենաբարձր ցուցանիշին՝ 23 մլն տոննա: Համեմատության համար ասենք, որ 1952 թվականին՝ կոմբինատի հիմնադրման տարում, արդյունահանվել և վերամշակվել է 215 հազար տոննա հանքաքար, ինչն այսօր իրականացվում է երեք օրում: Արդեն երեք տարի հետո պլանավորում ենք հանքաքարի վերամշակումը հասցնել մինչև 30 մլն տոննայի, լեռնային զանգվածինը՝ մինչև 65 մլն տոննայի:

Ընկերությունն իրականացնում է ռազմավարական ծրագիր՝ կապիտալ ներդրումների գծով, որի շնորհիվ 2023 թվականին և այս տարում կծախսենք մինչև 50 միլիարդ դրամ: Անցած տարում և 2024 թ. առաջին կիսամյակում ձեռք ենք բերել 105 միավոր տեխնիկա, միայն լեռնային աշխատանքների իրականացման նպատակով ընկերությունը համալրվել է 10 «Կոմացու» մակնիշի ինքնաթափով, վեց էքսկավատորով, իսկ այս տարվա առաջին կիսամյակում ձեռք ենք բերել «Բելազ» մակնիշի 14 ինքնաթափ՝ 130 խորանարդ մետր թափքի տարողությամբ, մի խոսքով՝ միայն բացահանքի համար ձեռք ենք բերել 17 միլիարդ դրամի տեխնիկա: Նախորդ տարվանից ընկերությունում սկսվել է ավտոմատացման և թվային տրանսֆորմացիայի գործընթաց, որ կավարտվի 2026 թվականին: Ընկերության թվայնացումը որակապես նոր կառավարում է բոլոր արտադրական գործընթացներով հանդերձ, դա  թափանցիկության և հսկողության ժամանակակից մակարդակ է նշանավորում»:

Գլխավոր տնօրենի խոսքի մի մասն առնչվում էր ընկերության որդեգրած սոցիալական քաղաքականությանը, մասնավորապես, ձեռնարկությունում ընթացիկ տարում սկսել է գործել ուսումնական կենտրոնը, որ հնարավորություն տրվի երիտասարդ աշխատակիցներին հավելյալ գիտելիքներ ստանալ, ընդլայնել մտահորիզոնը: Իսկ ընդհանրապես ընկերությունը պատրաստվում է սոցիալական և բարեգործական նպատակների համար հատկացնել վեց միլիարդ դրամ՝ ուղղված աշխատակիցների բժշկական ծառայություններ մատուցելուն, ավիաուղևորափոխադրումներին, բարեգործական օգնությանը, սուբվենցիոն ծրագրերին սատարելուն և այլ նպատակների:

Բանախոսը ևս մի ուշագրավ փաստ հրապարակեց. ընկերությունը վերջին չորս տարում հանրապետության պետբյուջե ավելի շատ գումար է փոխանցել, քան 2021 թվականին նախորդած 20 տարում:

Օրվա խորհրդի առթիվ հանքագործներին շնորհավորեց և մարզի զարգացման գործում լեռնահանքարդյունաբերության դերը կարևորեց Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը:

Ընկերության 22 աշխատակից արդյունավետ և երկարամյա աշխատանքի համար պարգևատրում ստացավ: Հանդիսավոր մասից հետո մշակույթի պալատի երաժիշտների ուժերով տրվեց համերգ: Իսկ երեկոյան կողմ ԶՊՄԿ ՓԲ ընկերության հարակից հրապարակում հանդես եկան հանրապետության շոու բիզնեսի ներկայացուցիչները:

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40