Մատենադարանի կրթական ծրագրի շրջանակում Կապանի ակումբագրադարանային կենտրոնում ընթանում են քառօրյա դասընթացներ

08.10.2025 16:30
478

ՀՀ ԿԳՄՍՆ դրամաշնորհով և Մաշտոցյան Մատենադարանի համաֆինանսավորմամբ գործող «Դպրոցական Մատենադարան» կրթամշակութային ծրագիրն արրեն 4-րդ տարին է Հայաստանի մարզերում կազմակերպում է ուսումնական դասընթացներ քաղաքային և գյուղական  հանրակրթական դպրոցների տարբեր տարիքի աշակերտների համար։ 

Կապանում նախատեսված 7 պարապմունքներին մասնակցել է երկու հարյուրից ավելի աշակերտ։

Ծրագիրը կազմված է երեք մասից՝ ծանոթություն ցուցադրությանը, տեսական և գործնական հատվածներ։

Ծրագրում Մատենադարանից ժամանած մասնագետները ներկայացնում են  ձեռագիր մատյանների ընդօրինակման, նկարազարդման և վերականգնման արվեստի գաղտնիքները։

Տեսական հատվածում ամփոփ տեղեկատվություն է հաղորդվում Մատենադարանի ստեղծման և կազմավորման պատմության ու գործող ցուցադրությունների մասին։

Դասընթացն ընթանում է ինտերակտիվ եղանակով։ Աշակերտները հնարավորություն են ունենում իրենց հետաքրքրող հարցերն ուղղել մասնագետներին։ Աշակերտներն ամրապնդում են ձեռագրաստեղծման վերաբերյալ ստացած գիտելիքները, անմիջականորեն ուսումնասիրում են ձեռագրի մանրակերտը, ապա հանդես են գալիս որպես գրիչներ՝ եղեգնյա գրչով ընդօրինակելով նախապես ընտրված տեքստը իրենց համար պատրաստված ձեռագրի մանրակերտում։ 

Յուրացնելով հնատիպ գրքերի վնասված թերթերի վերականգնման գաղտնիքները, ստացած գիտելիքները կարող են կիրառել նաև հետագայում՝ վերականգնելով իրենց գրադարանի գրքերը։ 

«Շրջիկ Մատենադարանի» ծրագրի նպատակն է՝ ներգրավել սահմանամերձ բնակավայրերի դպրոցականներին, սեր առաջացնել հայկական միջնադարյան մշակույթի հանդեպ կրտսեր տարիքից, նպաստել թանգարանում ներկայացվող մշակութային ժառանգության արժևորմանը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40