Մայիսի 28-ը ոչ միայն անցյալի հաղթանակների հիշատակի օր է, այլև ազգային վերածննդի կոչ․ Genesis Armenia

28.05.2026 10:30
448

Մայիսի 28-ի խորհուրդը և հայոց պետականության մեր հավերժական ձգտումը ոգեշնչում են ինչպես Հայաստանի, այնպես էլ Սփյուռքի սերունդներին պահպանել անկախության ոգին։ Սարդարապատում, Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայում հայ մարտիկները, հոգևորականները և մտավորականները միավորվեցին ոչնչացման դեմ և ապահովեցին մեր ազգի հաղթանակը․ ասված է Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամի հայտարարությունում։

«Այս հերոսամարտերը պարզապես ռազմական հաղթանակներ չէին. սա հայկական պետականության վերածնունդն էր դարավոր ենթարկվածությունից հետո: Մեծ Եղեռնից ընդամենը երեք տարի հետո 1918 թվականի մայիսի 28-ի Անկախության հռչակագիրն ապացուցեց, որ մենք կարող ենք ոտքի կանգնել քաջության, միասնության և ինքնորոշման միջոցով:

Այսօր մենք կրկին բախվում ենք նոր մարտահրավերների: Տարածաշրջանային անկայունությունը, Արցախի ժառանգության պահպանումը և հայկական ինքնության պաշտպանությունը պահանջում են ազգային դիմադրողականություն: Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի դասերը մեզ հիշեցնում են, որ անկախությունը ձեռք է բերվում ուժի, զգոնության և միասնության միջոցով: Հզոր Հայաստանը պահանջում է ռազմական պատրաստվածություն, տնտեսական ինքնաբավություն և ազգային կրթության, գիտության ու մշակութային շարունակականության նկատմամբ նորացված նվիրվածություն:

Մայիսի 28-ը ոչ միայն անցյալի հաղթանակների հիշատակի օր է, այլև ազգային վերածննդի կոչ։ Հայկական պետականության պահպանման պատասխանատվությունն այժմ մեզ վրա է՝ հունիսի 7–ի ընտրություններին։ Մայիսի 28-ի խորհուրդը պահանջում է բոլորիս մասնակցությունն ընտրություններին, որն այսօր Հայաստանի ներկան և ապագան ձևավորելու բանալին է։ Միակ ճանապարհը դեպի ազգային ռեֆորմացիա և վերածնունդ։

Ինչպես մեր նախնիները պաշտպանեցին ազգն անհնարին դժվարություններից, մենք նույնպես պետք է դիմակայենք ժամանակակից սպառնալիքներին՝վստահությամբ և Հայաստանի ու Սփյուռքի ապագայի նկատմամբ անսասան նվիրվածությամբ։

Հավերժական փառք 1918 թվականի մայիսի հերոսներին և անսպառ ու անպարտելի ուժ՝ Հայաստանի Հանրապետությանը»,- նշված է հաղորդագրությունում։
 
 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40