Մայոր Էդգար Մաթևոսյան՝ խիզախ, անվախ զինվորական

16.02.2022 12:05
1980

  Էդգար Մաթևոսյան. ծնվել է 1984թ.  հունիսի 7-ին, Կապան քաղաքում: Մեծացել էր առանց հոր, մոր՝ Արմինե Գևորգյանի հովանու ներքո: Էդգարը մանկությունից օջախի իսկական տղամարդն ու տերն էր: Ավարտեց Կապան համայնքի Սյունիքի միջնակարգ դպրոցը: Հրաշալի աշակերտ էր և կարող էր ընտրել ցանկացած մասնագիտություն, բայց գերադասեց բանակը և ընդունվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտն ու գերազանցությամբ ավարտեց այն:

  Էդգար Մաթևոսյանը նշանակվեց Արցախի պաշտպանության բանակի վաշտի հրամանատար, այնուհետև՝ գումարտակի շտաբի պետ՝ Սանասարում: Իրեն լիովին նվիրել էր բանակին ու հայրենիքի պաշտպանությանը: Երբ սկսվեց 2016թ. ապրիլյան պատերազմը, մայոր Էդգար Մաթևոսյանը թշնամուն դիմավորեց առաջնագծում: Գիտեր՝ պետք է մարտնչել: Նրա զինվորները հաղթեցին մարտերում և կորուստներ չունեցան: «Մարտական ծառայություն» մեդալով գնահատվեց խիզախ հրամանատարի սխրանքը:

2020թ. սեպտեմբերի վերջին մայոր Մաթևոսյանի գումարտակը տեղակայվեց Ջրականում (Ջաբրայիլում): Հինգ օր գումարտակը մարտնչում էր բարձունքի վրա՝ հետ մղելով հակառակորդի գրոհները: Հոկտեմբերի 2-ին գումարտակի դիրքեր զինամթերք բերեցին: Նա օգնում էր բեռնաթափելու մեքենաները. այդ ժամանակ էլ սկսվեց թշնամու օդուժի հարձակումը: Ծանր վիրավորվեց, բայց  առաջվա պես ոգին բարձր էր: Սկսվեց երկրորդ հարձակումը, և թշնամու հրթիռը խլեց նրա կյանքը:

Մայոր Էդգար Մաթևոսյանը հետմահու պարգևատրվել է   «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար»  երկրորդ աստիճանի մեդալով:

  Բանակում Էդգար  Մաթևոսյանը հանդիպեց իր սիրուն՝ Ասթինե Հովակիմյանին, ով ենթասպա էր նույն զորամասում: Նրանք ամուսնացան և հրաշալի ընտանիք կազմեցին: Իրենց երկու զավակին՝ Գոռին և Արինեին, Էդգարն իր նման հայրենասեր դաստիարակեց:

   Մայոր էդգար Մաթևոսյան... Բնածին սպա... Խիզախ, անվախ մարտիկ...

   Էդգար Մաթևոսյանը  հուղարկավորվել է Գորիսի քաղաքային պանթեոնում:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40