Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց հայոց առաջին լուսավորիչների տոնը

28.11.2020 18:50
1197

Նոյեմբերի 28-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը: Դեռևս 2015 թվականին տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր: Այդ օրը հավատացելոց օրհնության համար դուրս է բերվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող համաքրիստոնեական սրբությունը:

Տոնի առիթով Մայր Աթոռի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի Արխիվի և թանգարանների տնօրեն Հոգեշնորհ Տ. Ասողիկ աբեղա Կարապետյանը: Սրբազան արարողությանը ներկա էին Մայր Աթոռի միաբանները և բազմաթիվ ուխտավոր հայորդիներ:

Սուրբ Պատարագի ընթացքում եկեղեցական հանդիսավոր թափորի առաջնորդությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից տաճար բերվեց Սուրբ Գեղարդը: Նորին Սրբությունն օրհնեց ներկա ժողովրդին, ապա ուխտավորներին հնարավորություն ընձեռվեց երկրպագելու և խոնարհվելու համաքրիստոնեական նվիրական սրբության առջև:

Սրբազան արարողության ընթացքում, Հայր Սուրբն անդրադառնալով տոնի խորհրդին, մասնավորաբար նշեց. «Մանավանդ այս օրերին, երբ մեզ շրջապատել են հուսահատական զգացումները, դժվարությունները, անորոշությունը, ուզեցի վերստին համոզվել ու համոզեցնել, որ Աստծո խոսքն անսուտ է, որ Աստված մեզ չի լքել, որ Աստված միշտ մեզ հետ է, ինչպես իր Ավետարանում է ասում՝ յուրաքանչյուր մարդու հետ է։ Սակայն ուզեցի համոզվեք, որ Աստված հենց իր փոքրիկ հոտի՝ հայոց ազգի հետ է։ Եվ նախախնամական է, որ այս ողբերգության, այս արհավիրքի մեջ մենք կանգնում ենք մեր Եկեղեցու հիմնադիր առաքյալների՝ առաջին լուսավորիչների տոնի խորհրդի առջև, որպեսզի այս անորոշության, այս ցավի, այս հուսահատության մեջ չկորցնենք մեզ՝ իբրև ազգ, այլ կարողանանք մեր մեջ ուժ գտնել, վեր հառնել և Աստծո անսուտ խոստմանը հենվելով՝ մեր հավիտենական երթը շարունակել։ Քրիստոսի այս խոսքերը գոտեպնդել են մեզ շուրջ երկու հազար տարիներ և այդ խոսքերը մեզ զորացնելու են նաև մինչև աշխարհի վախճանը՝ անհատապես և հավաքականապես։ Առաքյալները հայտվեցին Հայաստան աշխարհում Արարիչ Աստծո տնօրինությամբ և նախախնամությամբ, որպեսզի ոչ միայն անհատի անձի կյանքում սահմանեն ճշմարտությունը, այլ հավաքականապես այն սահմանեն ողջ ժողովրդի համար։ Բայց երբեմն հավաքական անձերը, ազգերը շեղվում են իրենց նպատակի ուղուց, ավելի ճիշտ՝ շեղում են նրանց։ Սակայն մեր հայոց ազգը, որքան էլ փորձել են շեղել նրան, որքան էլ փորձել են կասեցնել նրա երթը, խորտակել է ամեն պարիսպ, ջախջախել է ամեն ուժ և առաջ է ընթացել։ Ինչու՞ համար և ինչպե՞ս։ Հանուն Աստծո և Աստծո զորության, որովհետև Քրիստոս Աստված իր առաքյալին խոստացել և ասել է, իսկ ինչ-որ Աստված խոստանում է, դա մարդու խոստում չէ և չի կարող սուտ լինել, և Աստված իր խոստման տերն է, որ՝ Իմ սեփական ժողովուրդն եմ դարձնելու և Իմ աստվածության հույսով եմ վերափոխելու՝ ամրացնելով ու պատսպարելով։ Մնում է մեզ, որ մենք այդ գիտակցությունն ունենանք անհատապես և այդ գիտակցությամբ զոդվենք որպես հավաքական անհատականություն, որպես ազգ»։

Հայր Ասողիկն ընդգծեց նաև, որ սուրբ առաքյալներն իրենց հոգևոր ներկայությամբ զորացնում են հայորդիներին՝ վերստին Ավետարանի խոսքերը նրանց բաշխելով, որպեսզի Քրիստոսով գոտեպնդվեն, սիրով պայծառակերպվեն, վանեն ամեն տեսակ չարություն և կարողանան շարունակել իրենց հավիտենական երթը։

«Սուրբ առաքյալներն անդադար բարեխոս են մեզ համար այժմ և միշտ, բայց այդ բարեխոսությունը ներգործություն և բարիք կլինի յուրաքանչյուրիս կյանքում, եթե մեր գիտակցությունը միշտ հաստատուն լինի, երբեք չտարուբերվենք, երբեք չհուսահատվենք, չհուսաբեկվենք կյանքի այն փոթորիկներից, որոնք բարձրանում են մեզ վրա և հավաստիացնում եմ ձեզ՝ պատմությունը քննելով, որ ավելի են բարձրանալու, ավելի են սաստկանալու։ Բայց մեր հույսն Աստված է և Աստծո զորությամբ հայոց ազգը, ինչպես որ Աստված խոստացել է մեր հայրերին, անպարտելի և անսասանելի է լինելու, և ինչպես Արարատն է վեհափառ կանգնած, այդպես էլ մեր ազգն է վեհափառ կանգնելու սուրբ Էջմիածնով և իր բյուրավոր եկեղեցիներով»,-ասաց Հայր Սուրբը՝ հորդորելով հավատացյալներին որպես ոգեղեն եկեղեցի երբեք չխոնարհվել և հաստատելով, որ իրենց Մայր Եկեղեցին իր առաքելությամբ, իր աղոթքներով, իր տքնությամբ միշտ այնպես է անում, որ այդ ոգեղեն եկեղեցին չխոնարհվի։

Սուրբ Պատարագի ավարտին Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ․ Հովնան եպիսկոպոս Հակոբյանը «Պահպանիչ» աղոթքով և հրաշագործ Սուրբ Գեղարդով օրհնեց ներկա ժողովրդին։

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ/ Info Service Dept of the Mother See

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08