Մայրաքաղաքային մամուլը՝ Սյունիքի մարզպետի մասին

28.07.2017 09:01
3581

Սյունիքի մեծահարուստ մարզպետը ավելի քան 20 միլիոն ռուբլի է վճարել իր LEXUS ES 250–ի համար. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը նախորդ տարի վաճառել է իրեն պատկանող առանձնատունը եւ փոխարենը բնակարան գնել: Այս մասին տեղեկանում ենք Հակոբյանի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված 2016 թ. տարեկան հայտարարագրից:

Մասնավորապես, Վահե Հակոբյանը 55 միլիոն դրամով վաճառել է առանձնատունը եւ որոշ ժամանակ անց 275 հազար 874 եվրոյով բնակարան գնել: Միաժամանակ նա 20 միլիոն 740 հազար ռուբլով գնել է «LEXUS ES 250» մակնիշի ավտոմեքենա: Նա նախորդ տարի նաեւ փոխառություններ է ունեցել 50 հազար ԱՄՆ դոլարի եւ 147 միլիոն 406 հազար դրամի չափով:

Դրամական միջոցները 2016 թ. վերջին կազմել են 36 միլիոն 100 հազար դրամ, 193 հազար ԱՄՆ դոլար եւ 118 հազար դոլար: Իսկ տարեկան եկամուտներն էլ կազմել են 155 միլիոն 515 հազար դրամ եւ 192 հազար եվրո: Արտարժույթով արտահայտված եկամուտները ստացված փոխառություններն են՝ վարկերը, իսկ դրամով արտահայտված եկամուտներից 55 միլիոնը վաճառված ավտոմեքենայի գումարն է, 50 հազարը՝ ապահովագրական հատուցումները, իսկ մնացածն էլ՝ աշխատավարձ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

2017-07-28
asekose.am

Սյունիքի մարզպետը ընտրություններին տված խոստումը չի կատարել. «քցված» անապահով ընտանիքի ահազանգը

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ Գորիսի հարակից Ներքին Խնձորեսկ համայնքում սոցիալապես անապահով, դոմիկում ապրող կնոջը խոստացել է ձայն բերելու դիմաց բնակարան գնել, սակայն մինչ օրս մարզպետը խոստումը չի կատարել:

«Ես անապահով ընտանիք եմ, ունեմ 4 անչափահաս երեխա: Ապրում եմ դոմիկում՝ փայտից տնակում: Ընտրությունների ժամանակ Վահե Հակոբյանը մեզ խոստացավ տուն գնել, սակայն մինչ օրս խոստումը չի կատարել: Մարզպետն անձամբ խոստացավ, որ եթե շատ ձայն հավաքեմ, 10 հազար դոլարի սահմաններում գյուղում տունը կառնի: Հետո ասեց՝ 10 հազարը թանկ է, 5 հազարի սահմաններում կառնեմ: Պայմանավորվեցինք: Ես 40 ձայն հավաքեցի, սրան-նրան խնդրեցի, չէին համաձայնում, բոլորը փող էին ուզում ձայնի դիմաց: Բայց 40 ձայն հավաքեցի, 70-80 հազար դրամ փող ծախսեցի տրանսպորտի վրա, գնացի-եկա, բարեկամներիս համոզեցի, ձայները հավաքեցի, տարա, ներկայացրեցի, բայց նա խոստումը չկատարեց»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Լուսինե Սարգսյանը:

Լուսինեն խորհրդարանական ընտրություններից հետո փորձել է ամեն կերպ կապվել մարզպետի հետ, պահանջել-խնդրել, որպեսզի խոստումը կատարի, բայց չի ստացվում: «Գորիսում նա օգնական ունի: Զանգահարում եմ իրեն՝ մեկ ասում է, որ մարզպետը արտասահմանում է, մեկ՝ գործերով խառն է: Ոչ մի կերպ չի ստացվում նրան գտնել: Ստացվում է, որ ես իրենց համար ձայներ ապահովեցի, բայց իրենք ինձ 10 դրամի օգուտ չտվեցին», - ասաց կինը:

Մեր դիտարկմանը, թե չի՞ կարծում, որ իր արածը այնքան էլ օրինական չէ, եւ մարզպետի հետ նախընտրական շրջանում ձայների փոխարեն բնակարան ուզելու փոխարեն կարելի էր այլ ճանապարհով հասնել խնդրի լուծման, մանավանդ, որ սոցիալապես անապահով են և հատուկ կարգավիճակ ունեն, տիկինը պատասխանեց. «Գիտեք, ես 4 անչափահաս երեխա ունեմ, ամեն օր հիվանդանոցներում եմ: Տան պայմաններից երեխաներս թոքաբորբով հիվանդ են: Հենց հիմա էլ ես եմ բուժվում հիվանդանոցում թոքաբորբից: Ամռանը շատ տաք է, օձեր են մտնում ներս, իսկ ձմռանը՝ ահավոր ցուրտ: Ամուսինս ապրիլյան պատերազմի մասնակից է: Ի վիճակի չէ աշխատել: Ես ուրիշ ինչ կարող եմ անել», - ասաց Լուսինեն:

Ի դեպ, մարզպետ Վահե Հակոբյանը տիկնոջը միայն բնակարան չի խոստացել: Խոստացել է նաև նրա նպաստի հարցը լուծել, սակայն այդ խոստումն էլ չի կատարել: «Նախընտրական այդ հանդիպման ժամանակ դահլիճում լիքը մարդ կար՝ գյուղապետեր, բնակիչներ: Բոլորի ներկայությամբ Վահե Հակոբյանն ասաց՝ մի մտածեք, ես խոստանում եմ, որ համ ձեր բնակարանի հարցը կլուծեմ, համ միանվագ նպաստի: Ասաց, որ ամեն ինչ կանի, որ իմ երեխաները ապահով ապրեն: Բայց մինչ օրս ոչ տունը կա, ոչ էլ նպաստը: Ասեցի՝ լավ, տունը չեք առնում, գոնե նպաստիս հարցը լուծեք, էդ մի քանի կոպեկը ստանամ, բայց դա էլ չարեցին: Գորիսի քաղաքապետարանից 20 հազար դրամով օգնեցին, բերեցինք դոմիկի պատալոկը ամրացրեցինք, որ օձերը տուն չմտնեն, որ երեխեքս չվախենան», - ասաց Լուսինեն:

Նա կատարվածի մասին նամակ է գրել, կցել դոմիկի լուսանկարները եւ ուղարկել վարչապետ Կարեն Կարապետյանին, սակայն ինչպես մարզպետ Վահե Հակոբյանը, այնպես էլ վարչապետ Կարեն Կարապետյանը որեւէ կերպ չեն պատասխանել, չեն արձագանքել տիկնոջ նամակներին ու զանգերին:

Մեզ նույնպես չհաջողվեց կապվել մարզպետ Վահե Հակոբյանի հետ՝ պարզելու, թե ինչու չի կատարում իր «նախընտրական խոստումը»: Մեր բոլոր զանգերը անպատասխան մնացին:

2017-07-27
1in.am

Մայր Աթոռը կոչ է անում բարեկամ պետություններին, միջազգային պատկան և ազգային կառույցներին ամենայն ջանք ի գործ դնել կանխելու քրիստոնեական հնագույն հայկական ժառանգության հետագա ոչնչացումն ու յուրացումը

14.09.2026 19:47

Հուսով ենք, որ «իրական» Հայաստանի մասեր Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի՝ խաղաղության կեղծ շպարի ետևում. Արամ Ա

14.09.2026 19:27

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներ

14.09.2026 17:54

Ծավը չի սպասարկվում «Վեոլիա ջրի» կողմից. ընկերությունը՝ բնակավայրի ջրի խնդրի մասին

14.09.2026 17:29

Հայաստանն ու Իրանը Ջուլֆայում ստորագրել են մաքսային «կանաչ միջանցքի» վերաբերյալ հուշագիր

14.09.2026 17:21

Սյունիքի երկու խոշոր հանքարդյունաբերողներն արձագանքել են չեխական կազմակերպության ուսումնասիրությանը

14.09.2026 15:56

Գանձասարի շուրջ վերջին զարգացումները խորացնում են անվստահությունը․ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների հայտարարությունը

14.09.2026 15:25

Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին

14.09.2026 15:19

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17