«Մայրաքաղաքում 2019թ. կբարձրանան տեղական տուրքերը՝ բացառությամբ 58,3 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցող կազմակերպությունների». Մարության

25.12.2018 15:06
1244

Երևանու ավագանու այսօրվա նիստի ընթացքում քննարկվեց Երևան համայնքում  տեղական տուրքերի 2019 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին ավագանու որոշման նախագիծը:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն անդրադառնալով այս նախագծին՝ առաջարկեց հունվարի 15-ին գումարել արտահերթ նիստ՝ նախագծում բացառություններ սահմանելու նպատակով, քանի որ, ըստ նրա՝ մանր և միջին բիզնեսին աջակցելու համար քաղաքականություն են մշակել: «Մանր և միջին բիզնեսի համար պետք է սահմանենք բացառություններ, այն է՝ մինչև 58, 3 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցող բոլոր կազմակերպությունները կազատվեն այն բարձրացումներից, որոնք տեղի կունենա այս նախագծով:

Այսինքն, նրանք կշարժվեն 2018 թվականին սահմանված կետերով: Մեր ընդունած որոշումը կգործի հունվարի 1-ից, անհանգստանալու կարիք չունեն բոլոր այն կազմակերպությունները, որոնց տարեկան շրջանառությունը 58,3 մլն դրամից ցածր է»,- ավագանու նիստին հայտարարեց Հ. Մարությանը:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և գանձման  պետ Արմեն Հարությունյանը ներկայացնելով Երևան համայնքում  տեղական տուրքերի  2019  թվականի դրույքաչափերը սահմանելու մասին նախագիծը՝ նշեց, որ ավագանու որոշման մեջ պահպանվել է 2018 թվականի տուրքերի չափերը, բացառությամբ մի քանիսի:

«Փոփոխության են ենթարկվել ոչ հիմնական շենք-շինությունների համար նախատեսված շինթույլտվության տեղական դրույքաչափերը: Փոփոխության են ենթարկվել նաև Երևան վարչական շրջանում հեղուկ վառելիքի, սեղմված բնական և հեղուկային գազի վաճառքի թույլտվության տուրքերը:

Փոխվել են նաև առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, վիճակախաղի, շահումով խաղերի կազմակերպման օբյեկտների, խաղատների, բաղնիք-սաունաներին ժամը 24:00-ից հետո աշխատելու թույլտվության տալու տեղական տուրքերը:

Փոփոխության է ենթարկվել նաև Երևանի խորհրդանիշ զինանշան անվանումը, և այդ խորհրդանիշով գրանցված ապրանքների արտադրության, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման գործընթացներում օգտագործելու համար՝ նախկին 200-ի փոխարեն սահմանվել է 300 հազար դրամ»,- շեշտեց  Ա. Հարությունյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ Երևանում տեխնիկական և այլ տեսակի հրավառություններ անելու համար նույնպես սահմանվել է տեղական տուրքերի նոր չափ:

Զվարթ Խաչատրյան

168.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40