Մեկ շաբաթում շփման գծում հրադադարը խախտվել է 150 անգամ, արձակվել է 1500 կրակոց․ ԼՂ ՊՆ

02.07.2018 12:44
1163

Հունիսի 24-30-ը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց, հաղորդում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

«Բացի վերոնշյալ խախտումներից, շաբաթվա ընթացքում առաջնային գծի տարբեր հատվածներում դիտարկվել են ադրբեջանական սպառազինության և զինտեխնիկայի տեղաշարժեր, իսկ արևելյան ուղղությամբ նկատվել է նաև ականորսիչ ինժեներական տեխնիկա», - ասված է հաղորդագրությունում:

Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը, նշում է Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ շաբաթ օրը Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար,Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի նախագահությամբ անցկացվել է բանակի ռազմական խորհրդի նիստ` նվիրված ՊԲ մոտոհրաձգային, հրաձգային ու տանկային ստորաբաժանումների մասնագիտական պատրաստության մակարդակի բարձրացման և կատարելագործման ուղիներին, հրետանու պատրաստության վիճակին ու զորատեսակի հետագա զարգացման հարցերին:

Մնացականյանը իր գոհունակությունն է հայտնել է ՊԲ մարտական հզորության առանցքը կազմող նշված զորատեսակներում արձանագրված դրական տեղաշարժերից, նաև ընդգծել, որ դեռևս առանձին ուղղություններում առկա են որոշակի անելիքներ:

azatutyun.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40