Մեկ տարվա ընթացքում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չի գրանցվել. Ադրբեջանի ԱԳ նախարար

29.09.2019 16:24
1238

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար էլմար Մամեդյարովը համարում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերջին 12 ամիսների ընթացքում առաջընթաց չի գրանցվել: Այդ կարծիքը նա հայտնել է շաբաթ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ելույթ ունենալիս, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Հարկ է նշել, որ անցած տարվա ՄԱԿ-ի ԳԱ համաքաղաքական քննարկումից առ այսօր որեւէ առաջընթաց չի գրանցվել հակամարտության քաղաքական կարգավորման հարցում՝ չնայած երկու պետությունների առաջնորդների անմիջական շփմանն ու ԱԳ նախարարների հանդիպումներին վերջին երկու տարիների ընթացքում»,-գործակալությունը մեջբերում է Մամեդյարովի խոսքերը: Նրա կարծիքով՝ դրա պատճառը «Հայաստանի ղեկավարության անկեղծ հետաքրքրվածության վառ արտահայտված բացակայությունն է խաղաղ կարգավորման հարցում»:

«Երեւանն ընդհակառակը, իր հայտարարություններով եւ գործողություններով ձախողում է այդ գործընթացն ու խոչընդոտում հնարավորինս արագ խաղաղ լուծում գտնելու փորձերին»,-հավելել է նախարարը: «Ադրբեջանը դեռեւս միտված է հակամարտության քաղաքական կարգավորմանը հնարավորինս արագ հասնելուն»,-ընդգծել է Մամեդյարովը: Նա նաեւ հայտարարել է, որ «բանակցային գործընթացը չի կարող հավերժ լինել», ինչպես նաեւ չպետք է «սահմանափակի ինքնապաշտպանության անքակտելի իրավունքը՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության եւ միջազգային իրավունքի»:

politik.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40