Մեկ ժամ Չարենցի հետ

30.12.2022 11:57
1344

Դեկտեմբերի 29-ին Քաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի 125-ամյակին նվիրված միջոցառում՝ «Հավերժի   Չարենցը» խորագրով:

Ցուցադրվեցին Եղիշե Չարենցի մասին Ֆրունզե Դովլաթյանի «Երկունք» ֆիլմից հատվածներ, Քաջարանի թիվ 2 և թիվ 1 դպրոցի աշակերտների մասնակցությամբ հնչեցին Եղիշե Չարենցի ստեղծագործությունները՝ բանաստեղծական տարբեր շարքերից, ֆլեյտահար-երաժիշտ  Լիլիթ Գրիգորյանը հնչեցրեց Սայաթ - Նովայի  «Քյամանչա» ստեղծագործությունը, պարային կատարմամբ հանդես եկավ պարուսույց Մելանյա Մարտիրոսյանի «Նռանե»  պարային համույթը՝ Սայաթ - Նովայի «Աշխարհումս իմն դուն իս»  ստեղծագործությամբ,  ցուցադրվեց մշակույթի պալատի գեղանկարիչ և դիզայներ Բաբկեն Գևորգյանի  «Չարենց և Նավզիկե» կտավը, միջոցառման ավարտին հյուրերին հանձնվեցին Չարենցի իմաստուն մտքերից հուշանվերներ՝ բացիկների տեսքով:

Միջոցառման հեղինակ և կազմակերպիչ Արուսիկ Պապյանը շնորհակալություն հայտնեց  «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»  ՓԲԸ-ի  «Բարեգործական հիմնադրամ» - ի  տնօրինությանը, (հիմնադրամի տնօրեն՝  պրն. Արմեն Ստեփանյան), ում հովանավորությամբ իրականացավ միջոցառումը:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40