Մեկ ժամում հավաքվել է 7 միլիոն. մասնակցել կարելի է նաև նվիրաբերելով 1000 ՀՀ դրամ՝ SMS հաղորդագրության միջոցով

05.10.2020 14:53
1309

«Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» նվիրատվությունները շարունակվում են։ Այս պահին հավաքված գումարը կազմում է  28,830,315.70 դոլար։ Ամենամեծ նվիրատվություններից մեկը կատարվել է Էդել Հովնանյանի և Հրայր ու Աննա Հովնանյան բարեգործական հիմնադրամի կողմից՝ 3 000 000 դոլար։

3 մլն դոլար է նվիրաբերել  է նաև «Manoogian Simone Foundation» հիմնադրամի նախագահ Քրիստինա Սիմոնը։ Ալ Եսայանը և իր ընկերներն էլ Լոս Անջելեսում հավաքագրել և փոխանցել են 1 միլիոն դոլար:

Ի դեպ ,այդ 7 մլն դոլար փոխանցումը կատարվել է 1 ժամվա ընթացքում։ «Հայաստան» համահայկական հիմնադրամին 1 միլիոն դոլար են նվիրաբերել Աֆեյան, Գրեգորյան և Վարդանյան ընտանիքները դրամահավաքին մասնակցում են հայեր Ռուսաստանից, Ավստրալիայից, ամբողջ Եվրոպայից, ԱՄՆ-ից, Աֆրիկայից: Այնպիսի համայնքներ կան, որոնք երբևէ ակտիվ չեն եղել, բայց այս անգամ մասնակցում են շարժմանը:

Դրամահավաքին ակտիվ մասնակցում են նաև Հայաստանաբնակ հայերը։ ՀՀ արդարադատության նախարարությունը շուրջ 35 մլն դրամ է փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին: «Արդարադատության նախարարությունն էլ իր ենթակա հիմնարկներով ու ՊՈԱԿ-ներով անմասն չի մնացել և իր հնարավորությունների սահմաններում նվիրատվություն է կատարել հանուն մեր հաղթանակի՝ շուրջ 35 մլն դրամ և անհրաժեշտ տարատեսակ ապրանքներ ուղարկելով մեր զինվորներին»,- ասված է նախարար Ռուստամ Բադասյանի գրառման մեջ:

Հայաստանի երգի պետական թատրոնն էլ տեղեկացնում է, որ անձնակազմի կողմից այսօր ՀԱՅԱՍՏԱՆ համահայկական հիմնադրամին փոխանցվել է 2.800.000 ՀՀ դրամ:

Նվիրատվությունները շարունակվում են։ Մասնակցել կարելի է նաև  նվիրաբերելով 1000 ՀՀ դրամի չափով՝ SMS հաղորդագրություն ուղարկելով 8000 կարճ համարին, որը գործում է Հայաստանում բոլոր օպերատորների բաժանորդների համար:



© factor.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40