Մեղմացվել են մշակույթի, հանրային սննդի, կրթության և այլ ոլորտների մի շարք սահմանափակումներ

18.08.2020 16:15
4060

Հայաստանի Հանրապետության արտակարգ դրության իրավական ռեժիմի պարետի որոշմամբ՝ մշակույթի, հանրային սննդի, կրթության և այլ ոլորտներում մեղմացվել են մի շարք սահմանափակումներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նոր կանոններ են սահմանվել գրադարանների, թանգարանների, հանրային սննդի կետերի և կրթական հաստատությունների համար:

Պարետի նոր որոշմամբ՝ թույլատրվել է կինոֆիմերի ցուցադրումը, սակայն միայն բացօթյա տարածքներում, թույլատրվել է հարսանիքների, հանդիսաոր միջոցառումների համար սրահների տրամադրումը, պայմանով, որ միջոցառման մասնակիցների թիվը չպետք է գերազանցի 40-ը, իսկ ուղեկցող ֆոնային երաժշտությունից զատ կենդանի կամ վերարտադրված երաժշտության մատուցմամբ կատարումները, ինչպես նաև՝ սոցիալական սերտ շփում ենթադրող այլ միջոցառումները, այդ թվում՝ պարերը, ժամանցի և զվարճանքի այլ գործողությունները թույլատրվում են բացառապես բացօթյա տարածքներում:

Մեղմացվել են նաև հեռուստատեսային հաղորդումների ժամանակ դիմակի կրման պահանջները:

Այսուհետ դիմակ կարող են չկրել հեռուստահաղորդավարները, եթե հեռուստահաղորդումների և հեռուստածրագրերի հեռարձակման ժամանակ հեռուստատեսային տաղավարում գտնվում են մենակ և հեռուստահաղորդումների հեռարձակման ժամանակ սուրդոթարգամանություն իրականացնող մասնագետները։

Մեղմացումների ամբողջական ցանկը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում՝ պարետի որոշման մեջ:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40