Մեղրեցիները ահազանգում են. վարչապե՛տ, ուշադիր

14.05.2018 17:05
1489

Մեղրեցի տնտեսվարողները բողոքում են Մեղրիում հարկային սպասարկման կետի փակման դեմ: Նրանց   բաց նամակը, որը ստորագրել են 200-ից ավելի տնտեսվարողներ ներկայացնում ենք առանց խմբագրման:

Բաց նամակ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Պետական եկամուտների  կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանին

Պետական եկամուտների  կոմիտեի սպասարկման վարչության պետ Վախթանգ Սիսակյանին

Մեղրի խոշորացված համայնքը՝ իր երկու քաղաքներով ու տասնմեկ գյուղերով, գտնվում է յուրահատուկ աշխարհագրական տարածքում: Այն շրջափակված է լեռներով եւ դժվարանցանելի լեռնանցքի պատճառով քիչ այցելված շրջան է, որն առաջացնում է բազմաթիվ տնտեսական, սոցիալական եւ այլ խնդիրներ: Իր կարևորությամբ ու նշանակությամբ առանձնահատուկ ստրատեգիական շրջանը Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից բոլոր ժամանակաշրջաններում ունեցել է առանձնահատուկ մոտեցում:

Զուր չէ ասված. «Աշխարհագրական տարածք չէ Մեղրին, հայրենիքի մի բուռ չէ: Եվ երբ դու Մեղրին տալիս ես օտարին, քո տան դուռը փակում ես քո վրա: Չգիտեմ՝ ներսից, չգիտեմ՝ դրսից, ու բանալին կախում ես կրծքիդ… Մեղրին ավելի կարեւոր է, քան ցանկացած այլ բան» (Վազգեն Սարգսյան):

Մեծ հեռավորությունը մայրաքաղաքից (400 կմ) եւ մարզկենտրոնից (80 կմ) իր հերթին նույնպես շատ խնդիրների պատճառ է հանդիսանում: Ուստի քաղաքի բնակիչների համար դժվար է այս կամ այն հարցով անցնել լեռնանցքը, հասնել մարզկենտրոն կամ մայրաքաղաք: Այդ իսկ պատճառով այստեղ պետք է լինեն բոլոր հնարավորությունները եւ առկա սպասարկման կետերը, որոնք անհրաժեշտ ծառայություններ կմատուցեն բնակիչներին եւ կբավարարեն նրանց նվազագույն պահանջները: Մեղրին Հայաստանի այն քիչ բնակավայրերից է, որտեղ արտագաղթի մակարդակը բավականին ցածր է, սակայն նման դեպքում, երբ չեն լուծվում բնակիչների խնդիրները, շատերն ուղղակի հրաժարվում են ապրել այս պայմաններում, ինչը շատ վատ է մեր երկրի համար:

Բացի այդ, Մեղրին հեռու գտնվելու պատճառով պետք է ունենա այն բոլոր հարմարությունները, որոնք անհրաժեշտ են բնակիչներին սպասարկելու համար, քանզի շատ դեպքերում ուղղակի անհնար է կտրել նման հեռավորություն մանր հարցերի համար: Աշխատատեղեր ավելացնելու փոխարենը դրանք գնալով պակասում են, որի հետեւանքով էլ տուժում է հասարակ քաղաքացին:Վերջերս հենց այդպիսի խնդրի առաջ էլ կանգնեցին Մեղրի համայնքում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտները: Վերջիններս բողոքում են, որ անգամ ամենաչնչին հարցով հարկային սպասարկման կետին դիմել չեն կարող կետի փակման հետ կապված եւ դրա համար պետք է հասնեն մարզկենտրոն, ինչի հնարավորությունը եւ ժամանակը շատերը չունեն:

Հատկապես այն պարագայում, երբ ֆիզիկապես մարդկային ներկայությունը պարտադիր է մի շարք գործարքների իրականացման համար (դրոշմապիտակների ստացում, «հին սերնդի» հսկիչ-դրամարկղային մեքենաների հաշվառման, հաշվառումից հանման, նորոգման հետ կապված գործարքներ, դրամարկղային գրքերի հաշվառում, ֆիզիկական անձանց անհատական հաշիվների քաղվածքների տրամադրում, լիազորագրերի գրանցում եւ գաղտնաբառերի տրամադրում, մարտական դիրքերում աշխատող զինծառայողների հետ վարձակալության պայմանագրերի կնքում, տարբեր բնույթի տեղեկանքների ստացում եւ նման բազմաթիվ այլ գործարքներ): Հատկապես ձմռան ամիսներին ճանապարհների դժվարանց, նույնիսկ փակ լինելու եւ մարզկենտրոնից հեռու գտնվելու պատճառով բնակիչները խիստ դժվարություններ են ունենում Մեղրիից դուրս լուծման ենթակա հարցեր առաջանալիս:

Բնակիչները համախմբված բողոք ունեն, ուստի խնդրանքով դիմում ենք Ձեզ, որպեսզի վերանայեք կայացված որոշումը եւ կատարեք Մեղրի համայնքի բնակչության կամքը: Այն է. հնարավորություն ընձեռենել հարկային ծառայություններ ստանալ եւ սպասարկվել Մեղրի քաղաքում: Հակառակ դեպքում կառաջանան բազում խնդիրներ եւ կոնֆլիկտներ:

Բնակիչները բազմիցս հանդիպել են նման խնդիրների, երբ  կառավարական որոշումներն ավելի դրական դարձնելու փոխարեն, հակառակ արդյունքն է տալիս, որի հետեւանքով շատերը կորցնում են աշխատանքը:

Մեղրեցիների չեն կարող հանդուրժել ստեղծված իրավիճակը՝ գտնելով, որ հեռու լինելը, սահմանային համայնքի համարվելը պետք է ստիպի համապատասխան մարմիններին՝ կայացնելու այնպիսի որոշումներ, որոնք բխում են բնակիչների շահերից՝  աշխատանք, սպասարկում, ծառայությունների մատուցում համայքում:

Հարկային սպասարկման կետը Մեղրիից մարզկենտրոն տեղափոխելը մեղրեցիները սխալ են համարում հատկապես, երբ թափուր աշխատատեղը համալրվում է Երեւան քաղաքից բերված անձով, ով առհասարակ չունի հարկային ծառայողի ստաժ (ընդամենն ունի գործավարի ստաժ), իսկ փոխարենն ազատվում է այդ աշխատանքին հավակնող տեղացի որակյալ եւ բազմափորձ մասնագետը: Մեղրեցիները պատրաստ են անգամ բողոքի ակցիաների՝ ընդհուպ մինչեւ միջպետական ճանապարհի փակում՝ պարզաբանելով, որ, եթե մենք չենք կարող մեր քաղաքում սպասարկվել, անցնող մեքենաները եւ զբոսաշրջիկները եւս կարող են չսպասարկվել մեր ճանապարհի կողմից:

Այսպիսով, խնդրում ենք լսել բնակիչների եւ բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտների խնդրանքը եւ արձագանքել դրականորեն քաղաքացիների արդար կամքին ու պահանջին, որը կխոսի Ձեր իսկ սրտացավության ու բարի կամքի մասին՝ առ աշխատավոր եւ ստեղծարար մի ժողովուրդ:

Ստորեւ նամակին կից ներկայացնում ենք երկու հարյուրից ավելի տնտեսվարող սուբյեկտների ստորագրությունները, որոնք դեռեւս բոլորը չեն:

12 մայիսի 2018թ.

Մայր Աթոռը կոչ է անում բարեկամ պետություններին, միջազգային պատկան և ազգային կառույցներին ամենայն ջանք ի գործ դնել կանխելու քրիստոնեական հնագույն հայկական ժառանգության հետագա ոչնչացումն ու յուրացումը

14.09.2026 19:47

Հուսով ենք, որ «իրական» Հայաստանի մասեր Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի՝ խաղաղության կեղծ շպարի ետևում. Արամ Ա

14.09.2026 19:27

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներ

14.09.2026 17:54

Ծավը չի սպասարկվում «Վեոլիա ջրի» կողմից. ընկերությունը՝ բնակավայրի ջրի խնդրի մասին

14.09.2026 17:29

Հայաստանն ու Իրանը Ջուլֆայում ստորագրել են մաքսային «կանաչ միջանցքի» վերաբերյալ հուշագիր

14.09.2026 17:21

Սյունիքի երկու խոշոր հանքարդյունաբերողներն արձագանքել են չեխական կազմակերպության ուսումնասիրությանը

14.09.2026 15:56

Գանձասարի շուրջ վերջին զարգացումները խորացնում են անվստահությունը․ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների հայտարարությունը

14.09.2026 15:25

Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին

14.09.2026 15:19

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17