Մեղրի համայնքի Ալվանք բնակավայրի բնակիչները մտահոգություն են հայտնում դպրոցի փակման վերաբերյալ

31.10.2025 15:20
2701

Մենք՝ ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ալվանք բնակավայրի բնակիչներս, խոր ցավով ու անհանգստությամբ ենք արձագանքում մեր դպրոցի փակման մտադրությանը։

Դպրոցը պարզապես պատերի ու աթոռների հավաքածու չէ․ այն մեր մանկության հուշն է, մեր սերունդների ակունքն ու համայնքի հոգին։

Այնտեղ են հնչել առաջին այբուբենը, առաջին երազանքները, այնտեղ է ծնվել գիտելիքի հանդեպ սերը։ Դպրոցը այն լույսն է, որ ջերմացրել է մեր գյուղի սառը ձմեռները, եղել է հավատքի և ապագայի խորհրդանիշը։

Այսօր, երբ խոսվում է դպրոցի փակման մասին, մենք չենք կարող լռել։

Դա լռություն կլինի ոչ միայն մեր հանդեպ, այլև՝ մեր երեխաների, մեր նախնիների և մեր երկրի հանդեպ։

Դպրոցը փակելը նշանակում է մարել համայնքի հոգևոր ճրագը,

իսկ ճրագի մարումը՝ նշանակում է խավար մտցնել ապագայի վրա։

Մենք կոչ ենք անում բոլոր պատասխանատու կառույցներին և ղեկավարներին՝

 լսել համայնքի ձայնը,

 վերանայել այս ցավալի որոշումը,

 և պահպանել այն սրբությունը, որն կոչվում է ԴՊՐՈՑ։

Մենք պատրաստ ենք կանգնել ուս ուսի՝ հանուն մեր երեխաների կրթության, հանուն համայնքի կյանքի շարունակության։

Որովհետև երբ փակում են դպրոցը, կանգ են առնում ոչ միայն դասերը, այլ՝ ժամանակը։

Դպրոցը մեր հիշողությունն է, մեր հույսը, մեր վաղվա օրը։

Եկե՛ք միասին պաշտպանենք այն, որպեսզի համայնքը շարունակի շնչել։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40