Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանի շնորհավորական ուղերձը վերջին զանգի առթիվ

26.05.2023 10:39
827

Այսօր, ինչպես և Հայաստանի Հանրապետության բոլոր բնակավայրերում, դպրոցական վերջին զանգի ղողանջը կազդարարի սերնդափոխության շղթայի հերթական ցիկլի ավարտն ու հաջորդի մեկնարկը։ Հարազատ կրթօջախներին հրաժեշտ կտան Մեղրի համայնքի հանրակրթական դպրոցների 9-րդ և 12-րդ դասարանի աշակերտները։ Հարգելի՛ շրջանավարտներ, մանկավարժներ և ծնողներ, շնորհավորում եմ բոլորիս դպրոցական վերջին զանգի առթիվ: Վերջին զանգն իր մեջ հրաշալի խորհուրդն ունի. այն նոր կյանք թևակոխելու , ինքնադրսևորվելու , կյանքում իրական տեղը գտնելու խորհրդանիշ է։ Սիրելի՛ շրջանավարտներ, գիտեմ , որ փոքր-ինչ հուզված եք, քանի որ հրաժեշտ եք տալիս ձեզ այնքան հարազատ դարձած դպրոցին, որը ձեզ համար եղել է մի շտեմարան, որտեղից գիտելիքներ եք ստացել , կյանքի դարբնոց , որտեղ դուք ձեռք եք բերել ընկերներ, համախոհներ, ինչու չէ նաև մրցակիցներ, դպրոցում եք կերտվել որպես անհատ և քաղաքացի, ստացել նոր հմտություններ և ունակություններ։ Ցանկանում եմ ,որ դպրոցում կերտված ձեր ինքնությունն արտահայտվի քաղաքացիական գործուն դիրքորոշմամբ ու պատասխանատվությամբ՝ ի շահ մեր հայրենիքի ` հանուն մեր ազգային ավանդույթների պահպանման, համամարդկային արժեքների հետ հաղորդակցման, առաջադեմ ու օրինապահ հասարակության ձևավորման։ Սիրելի՛ շրջանավարտներ, բոլորս քաջ գիտակցում ենք , թե ինչ մարտահրավերների առաջ է կանգնած մեր երկիրը , այսօր հայրենիքն առավել քան զգում է ձեր կարիքը, ։ Որպես համայնքի ղեկավար` ես փափագում եմ , որ ձեր կյանքի առաջնահերթություններից գերագույնը լինի մեր համայնքի ու հայրենիքի առաջընթացի ապահովումը, որ ձեզ համար լավագույն օրինակ լինեն հանուն հայրենիքի արյուն թափած մեր բոլոր քաջորդիները: Ցանկանում եմ, որ կյանքի բոլոր շրջադարձերում առաջնորդվեք արժանապատիվ ապրելու սկզբունքով , հիշեք, որ հայ ենք ու հայաստանցի և ձեր ողջ ներուժն օգտագործեք մեր համայնքի, մեր երկրի ու մեր ժողովրդի հետագա հաղթանակները կերտելու համար: Այս հիշարժան օրը մեկ անգամ ևս շնորհավորում եմ Մեղրի համայնքի բոլոր շրջանավարտներին, մաղթում անարգել սլացք ու նոր նվաճումներ, շնորհավորում եմ վերջիններիս ծնողներին ու հարազատներին և իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում համայնքի կրթօջախների մանկավարժներին` սերունդներ կրթելու բարդ ու պատասխանատու աշխատանքի համար։ Բարի երթ Ձեզ, սիրելի՛ շրջանավարտներ:

Մեղրիի համայնքապետարան

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40