ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԽԱՉԱՏՈՒՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՊՐԻԼԻ 7-Ի՝ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

07.04.2025 11:41
541

Սիրելի՛ մայրեր, քույրեր և դուստրեր,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Ապրիլի 7-ի՝ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ։ Այսօր մենք նշում ենք ոչ միայն ձեր գեղեցկության, մայրական նվիրվածության ու սիրո տոնը, այլև ձեր անհատականության, ուժի և ստեղծարար մտքի օրը։ Դուք ոչ միայն կյանք եք պարգևում, այլև կերտում եք ընտանիքներ, պահպանում ավանդույթները, հզորացնում մեր համայնքը և հարստացնում հասարակությունը ձեր մտքով, տաղանդով ու աշխատասիրությամբ։

Մայրությունը չի սահմանափակվում միայն զավակ մեծացնելով․ այն ամեն օր պայքարելն է ու չհանձնվելը, դժվարությունները ժպիտով դիմավորելն ու սիրո ուժով հաղթահարելը, անսահման նվիրումն է ու խոհեմությունը։ Կանացիությունն էլ պարզապես գեղեցկության խորհրդանիշ չէ․ այն կամք է, իմաստնություն, կյանքի խնդիրները լուծելու կարողություն, ամենօրյա պայքար ու վերելք։

Մեր համայնքը կանգուն է նաև ձեր շնորհիվ։ Դուք եք այն անտեսանելի, բայց հզոր ուժը, որը խրախուսում է առաջ գնալ, մղում երազանքների հետևից։ Ձեր աշխատանքը գնահատված չէ միայն տան ու ընտանիքի սահմաններում․ դուք ձեր դերն ունեք կրթության, տնտեսության, մշակույթի, հասարակական կյանքի ու ամենատարբեր ոլորտներում։

Այսօր ուզում եմ ոչ միայն շնորհավորել, այլև շնորհակալություն հայտնել ձեզ։ Շնորհակալություն ձեր ամենօրյա նվիրումի, տոկունության, հոգատարության ու սիրո համար։ Թող ձեր ձայնը միշտ լսելի լինի, ձեր երազանքները՝ իրականացված, ջանքերը՝ գնահատված, իրավունքները՝ պաշտպանված, ձեռքբերումները՝ արժևորված։

Մաղթում եմ, որ լինեք ուժեղ և երջանիկ, ինքնաբավ, բայց նաև շրջապատված սիրով ու ուշադրությամբ։ Թող ձեր ձեռքերը կերտեն ոչ միայն ընտանիքի, այլև ողջ համայնքի, երկրի ու սերունդների ապագան։

Եվ թող այս օրը ոչ թե պարզապես տոն լինի, այլ ևս մեկ հիշեցում, որ դուք անփոխարինելի եք․․․

Հայ և ադրբեջանցի փորձագետները քննարկել են տարածաշրջանային համագործակցության հեռանկարները

27.11.2026 16:34

Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանն ընդլայնում է Հայաստան մատակարարվող ապրանքների ցանկը

27.11.2026 16:27

Դելավերում գրանցվել է «ԹՐԻՓՓ զարգացման ընկերության» ամերիկյան բաժնետերը

27.11.2026 16:14

Պեսկովը բացահայտել է Պուտին-Փաշինյան առաջիկա բանակցությունների օրակարգը

27.11.2026 16:04

Գորիս․ իրավական ֆարս կամ իրավական «բեսպրեդել», որին քնքուշ անուն են տվել՝ նախաքննություն և արդարադատություն

27.11.2026 15:11

«Աղդամն «իր հայրենիքը» լինելու մասին նրան հիշեցրած կլինե՞ն ադրբեջանական կողմի մասնակիցները»․ քաղաքագետ

27.11.2026 11:44

Ադրբեջանից Հայաստան՝ 23.7 մլն դոլարի ապրանք․ ո՞վ է իրականացնում առևտուրը

27.11.2026 11:31

Բաքուն ձգտում է ստանալ մի Հայաստան, որը զուրկ կլինի իրական անկախությունից և ինքնիշխանությունից․ Վարդան Ոսկանյան

27.11.2026 11:26

Եվրամիության առաջնորդները չեն կարողացել համաձայնության գալ յոթնամյա բյուջեի շուրջ

27.11.2026 11:15

Այն բանից հետո, երբ Ադրբեջանն ու Թուրքիան խլեցին ԼՂ-ն հայ ժողովրդից, շատ միամիտ կլինի կարծել, որ դա կբավարարի այդ երկրների ախորժակը․ Զատուլին

27.11.2026 11:02

Ինչո՞ւ է նույն դեղամիջոցը տարբեր մարդկանց օրգանիզմին տարբեր ազդեցություն ունենում. գենետիկայի դերը բժշկությունում

27.11.2026 10:57

«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հանդիպումը շարունակվում է հանձնաժողովների աշխատանքների ձևաչափով

27.11.2026 10:52