Այն բանից հետո, երբ Ադրբեջանն ու Թուրքիան խլեցին ԼՂ-ն հայ ժողովրդից, շատ միամիտ կլինի կարծել, որ դա կբավարարի այդ երկրների ախորժակը․ Զատուլին

27.11.2026 11:02
354

Դեկտեմբերի 3-ին նախատեսված Ռուսաստան այցից կարճ ժամանակ առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է հանրապետությունից ռուս սահմանապահների լիակատար դուրսբերման մասին։ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինը НСН-ի հետ զրույցում նշել է, որ Հայաստանին դժվար ժամանակներ են սպասվում, եթե այն շարունակի հետևել Փաշինյանի ուղուն։

Նրա խոսքով՝ Փաշինյանը հետևողականորեն խզում է կապերը Ռուսաստանի հետ։ Մի կողմից՝ նա մերժում է ՀԱՊԿ-ին անդամակցությունը, մերժում է ռուս սահմանապահներին, իսկ ապագայում կմերժի նաև Գյումրու ռուսական բազան։ Մյուս կողմից՝ նա ցանկանում է օգտվել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում տնտեսական կապերից՝ մինչև այն պահը, երբ պայմանները հասունանան և Հայաստանը հրավեր ստանա միանալու Եվրամիությանը։

«Կարծում եմ՝ այս հնարքը չի անցնի։ Առջևում նա աշխատանքային այց ունի Ռուսաստան, և, ենթադրում եմ, շտապում է անել այդ հայտարարությունները, որպեսզի հենց իր ժամանման փաստով ցույց տա, որ ինչ էլ անի, միևնույն է, ՌԴ-ն պետք է բանակցի իր հետ, և ընդհանրապես՝ երկու երկրների հարաբերություններում որևէ էական բան տեղի չի ունենում։ Կարծում եմ՝ վերջին հաշվով նա հիասթափված կմնա»,- ասել է Զատուլինը։

Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք Հայաստանն ի վիճակի է պաշտպանել իր սեփական սահմանները, Զատուլինը նշել է․ «Այն բանից հետո, երբ Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին խլեց Լեռնային Ղարաբաղը հայ ժողովրդից, շատ միամիտ կլինի կարծել, որ դա կբավարարի այդ երկրների ախորժակը»։

Պատգամավորը պարզաբանել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան ապահովել են, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» կամ «Թրամփի երթուղու» կառուցումը և հասել նրան, որ Հայաստանի նոր Սահմանադրության նախագծում վերացվեն ազգային խորհրդանիշները, «օրինակ՝ Արարատ լեռը երկրի զինանշանի վրա»։ Հետևաբար, Զատուլինի կարծիքով, չկան երաշխիքներ, որ «ինչ-որ պատրվակով» չի լինի ևս մի սրացում։ «Կարծում եմ, որ նույնիսկ ռուս սահմանապահների դուրսբերումից հետո Հայաստանը չի հայտնվի Ֆրանսիայի և Գերմանիայի միջև։ Այն կմնա Կովկասում՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև։ Հետևաբար, ես Փաշինյանի գործողությունները համարում եմ սեփական ժողովրդի շահերի դավաճանություն՝ հօգուտ իր սեփական գաղափարախոսական հայեցակարգի և անցյալի, Ռուսաստանի և հետխորհրդային կամ եվրասիական տարածքի հետ կապերը խզելու նրա համառ ցանկության», – նշել է Զատուլինը։


 

Հայ և ադրբեջանցի փորձագետները քննարկել են տարածաշրջանային համագործակցության հեռանկարները

27.11.2026 16:34

Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանն ընդլայնում է Հայաստան մատակարարվող ապրանքների ցանկը

27.11.2026 16:27

Դելավերում գրանցվել է «ԹՐԻՓՓ զարգացման ընկերության» ամերիկյան բաժնետերը

27.11.2026 16:14

Պեսկովը բացահայտել է Պուտին-Փաշինյան առաջիկա բանակցությունների օրակարգը

27.11.2026 16:04

Գորիս․ իրավական ֆարս կամ իրավական «բեսպրեդել», որին քնքուշ անուն են տվել՝ նախաքննություն և արդարադատություն

27.11.2026 15:11

«Աղդամն «իր հայրենիքը» լինելու մասին նրան հիշեցրած կլինե՞ն ադրբեջանական կողմի մասնակիցները»․ քաղաքագետ

27.11.2026 11:44

Ադրբեջանից Հայաստան՝ 23.7 մլն դոլարի ապրանք․ ո՞վ է իրականացնում առևտուրը

27.11.2026 11:31

Բաքուն ձգտում է ստանալ մի Հայաստան, որը զուրկ կլինի իրական անկախությունից և ինքնիշխանությունից․ Վարդան Ոսկանյան

27.11.2026 11:26

Եվրամիության առաջնորդները չեն կարողացել համաձայնության գալ յոթնամյա բյուջեի շուրջ

27.11.2026 11:15

Այն բանից հետո, երբ Ադրբեջանն ու Թուրքիան խլեցին ԼՂ-ն հայ ժողովրդից, շատ միամիտ կլինի կարծել, որ դա կբավարարի այդ երկրների ախորժակը․ Զատուլին

27.11.2026 11:02

Ինչո՞ւ է նույն դեղամիջոցը տարբեր մարդկանց օրգանիզմին տարբեր ազդեցություն ունենում. գենետիկայի դերը բժշկությունում

27.11.2026 10:57

«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հանդիպումը շարունակվում է հանձնաժողովների աշխատանքների ձևաչափով

27.11.2026 10:52