Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վարչական շենքը կապարակնքվել է. կա 3 ձերբակալված անձ

15.07.2021 16:42
2361

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ–ի վարչական շենքում խուզարկությունները երեկ՝ ուշ երեկոյան, ավարտվել են, շենքը կապարակնքվել է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Վերածնվող Հայաստան» կուսակցության մամուլի պատասխանատու Վազգեն Սաղաթելյանը։

«Վարչական շենքում աշխատանքները դադարեցվել են։ Հայտնի չէ, թե ինչ քրեական գործով են տեղի ունեցել խուզարկությունները»,- ասաց նա։

Սաղաթելյանը նշեց, որ կա նաեւ երեք ձերբակալված անձ։

Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 14-ին, Ազգային անվտանգության ծառայության «Ալֆա» ջոկատը խուզարկություններ էր իրականացնում կոմբինատի վարչական շենքում։ Խուզարկության ընթացքում եղան նաեւ բերման ենթարկվածներ։

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» խորհրդի անդամ Վահե Հակոբյանը մեզ հետ զրույցում հիշեցրել էր, որ 70–ից ավել հանքանյութով վագոններն են կանգնած, եւ եթե այսպես շարունակվի, պղնձի խտանյութը պահեստավորելու տեղ չեն ունենալու:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40