ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԽԱՉԱՏՈՒՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅԻՍԻ 28-Ի՝ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ.

28.05.2024 16:10
898

Հարգելի՛ հայրենակիցներ

Մեծ հպարտությամբ շնորհավորում եմ բոլորիս Առաջին Հանրապետության տոնի առթիվ: Մայիսի 28-ը հայ ժողովրդի փրկության և վերածննդի օրն է:

Անկախության հռչակումը բեկումնային եղավ հայ ժողովրդի համար և սկսվեց հաղթանակների նոր ժամանակաշրջան:

1918թ. մայիսի 28-ին հայ ժողովրդի հավաքական ուժի ու աներեր կամքի շնորհիվ իրական դարձավ անկախ պետականություն ունենալու երկարուձիգ տարիների բաղձանքը, որը պատմական անհրաժեշտություն էր։

Հայոց պատմության մեջ մի նոր էջ բացվեց, որտեղ անասելի վեհությամբ գրվեց, որ Առաջին Հանրապետությունը արյուն-քրտինքով ծնվեց ու կազմավորվեց Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի եւ Սարդարապատի հերոսամարտերով:

Մայիսի 28-ի նորակերտ անկախ պետականության առհավատչյան սեփական ուժերի զորությամբ նոր ապագայի արարումն է՝ արժանապատիվ պաշտպանությունն ու արդար պայքարը հանուն սեփական շահերի և ազգային առաջնահերթությունների։

Մայիսի 28-ը ոչ միայն պատմական նշանակություն ունի, այլ լավագույն ապացույցն է, որ միասնականության ամրապնդմամբ, անհրաժեշտ զգոնությամբ կարող ենք հասնել մեծագույն ու կարևոր հաղթանակների՝ դիմագրավելով թշնամու մշտնջենական ոտնձգություններին։

​Ի պատիվ այս պատմական տոնի խոնարհվում եմ հայ ազգի ինքնությունը պահպանելու համար մղված գոյամարտերում նահատակված բոլոր առաջամարտիկների հիշատակին, ովքեր իրենց արյան գնով նվաճեցին փառապանծ հաղթանակը ու գծեցին հայրենի սահմանները ՝ կյանք տալով հայոց նորագույն պատմության շրջանին։

​Մեղրի համայնքի հարգելի՛ բնակիչներ

​Եվս մեկ անգամ ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս, մաղթում եմ հավիտենական խաղաղություն, մարտահրավերներին դիմագրավելու ուժ ու կորով, աներեր կամք ու հավատք՝ Հայաստանի Հանրապետությունում ապրելու, արարելու և մեր սերունդներին հաղթանակած հայրենիքի վեհ զգացումը փոխանցելու համար։

Փա՛ռք Հայաստանի Առաջին Հանրապետությանը, որ հիմնասյունն է ներկա և ապագա Հայաստանի։

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40