Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի շնորհավորական ուղերձն Ագարակ քաղաքի օրվա առթիվ

10.10.2025 12:33
472

Սիրելի՛ ագարակցիներ,

Մեծ հպարտությամբ և խորին երախտագիտությամբ շնորհավորում եմ բոլորիս մեր հպարտ քաղաքի՝ Ագարակի օրվա առթիվ։ 

Այս օրը պարզապես տոն չէ, այլև հիշեցում, որ մեր ուժը միասնության մեջ է, և միայն միասնական ջանքերի շնորհիվ մենք կարող ենք արժանավայել շարունակել մեր քաղաքի փառավոր պատմությունն ու կերտել լուսավոր ապագան։

Այս փոքր, բայց հզոր քաղաքի զարգացման և առաջընթացի ճանապարհին եղել են բազմաթիվ դժվարություններ, սակայն մեր ժողովրդի անսահման նվիրվածության և հայրենասիրության շնորհիվ  Ագարակը շարունակում է մնալ կանգուն և հպարտ։

Ագարակը իր բացառիկ պատմությունը սկսել է դեռևս 1949 թվականից, երբ  պղնձամոլիբդենային հանքավայրի պաշարների շահագործումն իրականացնելու ակնկալիքով հիմնադրվեց քաղաքը։ 1954 թվականի մայիսի 18-ին այն դասվեց ՀԽՍՀ  քաղաքատիպ ավանների շարքին, իսկ արդեն մոտ 36 տարի անց` 1990 թվականին, ստացավ քաղաքի կարգավիճակ։

Սիրելի´ համայնքակիցներ, ագարակցիներ, ցանկանում եմ, որ մենք բոլորս միշտ ամուր կանգնենք մեր հողի վրա։ Ագարակի հողը ծնել է աշխատասեր ու քաջարի մարդկանց, ովքեր իրենց գործով, քրտնաջանությամբ ու հանուն հայրենիքի նվիրումով ստեղծել են մեր քաղաքի ամուր հիմքերը։

Ագարակի տեսանելի առաջընթացը հնարավոր է միայն մեր հզոր համայնքի աշխատանքի ու համախմբվածության միջոցով։ Այսօր մենք պետք է հպարտ լինենք մեր քաղաքի պատմությամբ, բայց նաև պետք է գիտակցենք, որ այդ պատմությունը  շարունակվում է մեր` բոլորիս ակտիվ մասնակցությամբ։

Ագարակի ապագան մեր ձեռքերում է։ 

Թող Ագարակը շարունակի դառնալ հզորի խորհրդանիշ։ Այն կշարունակի ծաղկել այնքան ժամանակ, քանի դեռ մենք կշարունակենք հավատալ և գործել նրա անունից։

Շնորհավոր տոնդ, մեր հպարտ քաղաք։

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01