Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի շնորհավորական ուղերձն Անկախության օրվա առթիվ

21.09.2025 10:06
401

Սիրելի՛ հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ համայն հայությանը Անկախության օրվա առթիվ:

Անկախության հռչակումը հայ ժողովրդի կյանքում պատմական մեծագույն ձեռքբերումներից է, հայ մարդու ինքնության յուրակերպ դրսևորում, ազատ ապրելու և ստեղծագործելու բարձրագույն մղում:

Ամբողջ պատմության ընթացքում հայ ժողովուրդը միշտ էլ խորապես գիտակցել է, որ ամենամեծ արժեքն Անկախությունն է: Անկախության ձգտումը մեզ ուղեկցել է պատմության ամբողջ ընթացքում՝ պայքարի ոգեկոչելով հազարավոր երիտասարդների:

Խոնարհվում ենք Արցախյան առաջին, Քառօրյա, 44-օրյա պատերազների, հայրենքի պաշտպանությանը զինվորագրված հազարավոր նվիրյալ հայորդիների, մարտնչած հերոսների առջև: Հարյուրավոր հայորդիներ նահատակվեցին՝ հանուն Հայաստանի, նրա անկախության, մեզանից յուրաքանչյուրի անհատական ու բոլորիս հավաքական արժանապատվության:

Նրանց անձնազոհության արդյունքն է անկախ Հայաստանը: Հազար փա՛ռք մեր հերոս նահատակներին:

Անկախության տոնը յուրաքանչյուրիս համար առիթ է խորհելու պետության անցած ուղու, հաջողությունների ու փորձությունների, ձեռքբերումների ու մարտահրավերների մասին։

Յուրաքանչյուրս պարտավոր ենք մեր ամենօրյա աշխատանքով ամրապնդել և ուժեղացնել Հայաստանը, նրա անկախությունը:

Անկախության օրվա առթիվ՝ մեր երկրին մաղթում եմ խաղաղություն և ձեռքբերումներ, տնտեսության զարգացում ու բարգավաճում:

Աստված պահապա՛ն բոլորիս։

Մեղրիի համայնքապետարան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40