Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի շնորհավորական ուղերձն Ուսուցչի տոնի առթիվ

05.10.2024 11:27
764

Հարգելի ուսուցիչներ, մանկավարժներ, կրթության բնագավառի նվիրյալներ,

Խոնարհումով ու երախտագիտությամբ շնորհավորում եմ ձեզ՝ Ուսուցչի տոնի կապակցությամբ:

Առանձնակի սիրով ցանկանում եմ շնորհավորել մեր ավագ սերնդի մանկավարժներին, որոնք անցել են վաստակած հանգստի, սակայն իրենց ներկայությամբ, թողած ձեռագրով և կենսափորձով լավագույն օրինակ են երիտասարդ գործընկերների համար:

Մեծ ուսուցչապետերից սկիզբ առած գիտության, իմացության ճանապարհն այսօր էլ մեր նվիրյալ ու իրենց կոչմանը հավատարիմ ուսուցիչների շնորհիվ շարունակում է իր անխորտակ ընթացքը:

Դուք այն ընտրյալներն եք, ում վստահված է մեր կրթության ղեկը վարելու իրավունքը, մանկակրթման և դաստիարակման, հայապահպանման ու հայրենասիրության սերմանման բարդ ու պատվաբեր գործը։

Ձեզանից, ձեր պատասխանատու աշխատանքից է մեծապես կախված, թե ինչպիսի Հայաստան և ինչպիսի հասարակություն կունենանք վաղը, որովհետև դուք միայն տեղեկության փոխանցման պարզունակ գործընթացի մասնակիցը կամ իրականացնողը չեք, այլ գիտակից ու ազատ քաղաքացու կերտողը, գիտելիքով զինված սերունդների դաստիարակողն ու դրանով իսկ բարեկեցիկ ու զարգացող Հայաստանի լինելիության երաշխավորը։

Այսօրվա մարտնչող, գրագետ, իր հայրենիքին անմնացորդ նվիրված, խիզախ հայորդին, որն այսուհետ մեր պատմության հաղթանակած նոր ու ճակատագրական էջն է շարադրելու, որդեգրել է իր գործին անվերապահորեն նվիրված ուսուցչի սուրբ առաքելությունը:

Անչափ գնահատելով ձեր վաստակն ու հայրենանվեր աշխատանքը` ևս մեկ անգամ շնորհավորում եմ այս գեղեցիկ տոնի առթիվ:

Եղեք երջանիկ, առողջ ու միշտ կենսախինդ: Թող լուսավոր ու արգասաբեր լինի ձեր մասնագիտական ուղին: Խաղաղություն և բարեկեցություն եմ մաղթում ձեզ և ձեր ընտանիքներին:

Շնորհավոր Ձեր տոնը, սիրելի ուսուցիչներ:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40