Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Կարճևան գյուղի օրվա առթիվ

15.10.2025 15:52
507

Մեղրի համայնքի հարգելի՛ բնակիչներ, սիրելի՛ կարճևանցիներ,

Սրտանց շնորհավորում եմ բոլորիս՝ Կարճևան գյուղի օրվա առթիվ։

Այս տոնական օրը մեր պատմության, մեր արմատների և մեր միասնականության խորհրդանիշն է։

Այսօր մենք պարտավորվում ենք շարունակել մեր նախնիների գործը, պահպանել նրանց թողած ժառանգությունը և մեր ջանքերով ամրացնել գյուղի վաղվա օրը։

Հայրենասիրությունը սկսվում է մեր գյուղից՝ մեր օջախից, մեր հողից։

Կարճևանը, որի մասին հիշատակվել է դեռևս 10-րդ դարում, այսօր էլ շարունակում է մնալ հարատևության, աշխատասիրության և միասնության խորհրդանիշ։

Մենք հպարտ ենք մեր գյուղով, մեր մարդկանցով ու այն ամենով, ինչ ստեղծվել է սերնդեսերունդ՝ նվիրումով ու սիրով։

Ի սրտե շնորհակալություն եմ հայտնում Կարճևան գյուղի վարչական ղեկավար Գարիկ Ջանյանին և բոլոր կարճևանցիներին՝ գյուղի զարգացման գործում ցուցաբերած նվիրումի, միասնականության և հոգատարության համար։

Ձեր աշխատանքի, ձեր հավատքի ու ձեր սրտի ջերմությամբ է, որ Կարճևանը շարունակում է ապրել, շնչել և զարգանալ։

Սիրենք մեր գյուղը, մեր համայնքը, սիրենք այն, ինչ ստեղծել են մեր նախնիները, և շարունակենք աշխատանքը՝ հանուն մեր ապագայի, հանուն մեր երեխաների։

Թող յուրաքանչյուրիս գործն ու նվիրվածությունը դառնան ամուր հիմք Կարճևանի պայծառ ապագայի համար։

Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս տոնական, խորհրդանշական և պատմական օրվա կապակցությամբ։

Թող խաղաղությունը, համերաշխությունն ու բարօրությունը թևածեն յուրաքանչյուր կարճևանցու ընտանիքում։

Թող Կարճևանի անունը միշտ հնչի հպարտությամբ, հավատքով ու սիրով։

Շնորհավոր տոնդ, սիրելի՛ Կարճևան:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40