Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Տիմ մարմինների օրվա առթիվ

10.11.2024 11:40
579

Հարգելի՛ համայնքային ծառայողներ, ավագանու անդամներ, վարչական ղեկավարներ, ՏԻՄ աշխատակիցներ, հարգարժան գործընկերներ,

Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Տեղական ինքնակառավարման մարմինների օրվա առթիվ։ 1996 թվականի նոյեմբերի 10-ին տեղի ունեցած առաջին ընտրությունները նշանակալի քայլ էին տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման գործում, ինչը դրեց հիմնաքար համայնքների կառավարման և տեղական ժողովրդավարության զարգացման համար։

Տեղական ինքնակառավարման մարմինները ժողովրդավարության ու քաղաքացիական հասարակության կարևորագույն օղակներն են, որոնք կապում են քաղաքացիներին իշխանության հետ։ Համայնքային ինքնակառավարման համակարգը, լինելով անմիջական շփման մեջ հասարակության հետ, ստանձնում է համայնքի բնականոն գործունեության ապահովման ողջ պատասխանատվությունը։ Նրա նվիրյալ աշխատակիցները՝ պաշտոնյաներն ու մասնագետները, արհեստավարժ և հետևողական կերպով մոտենում են համայնքային խնդիրներին, միշտ առաջինը լինելով դրանց լուծման հարցում։ Ուժեղ համայնքները հիմք են տալիս հզոր պետության կայացմանը, և մենք միասին պետք է աշխատենք այս ուղղությամբ։

Վերստին շնորհավորում եմ Տեղական ինքնակառավարման մարմինների բոլոր ներկայացուցիչներին՝ մաղթելով հաջողություններ, բարեկեցություն, համբերատարություն,հաստատակամություն և արդյունավետ աշխատանք՝ հանուն ավելի զարգացած, բարեկեցիկ համայնքի և ի շահ Հայաստանի Հանրապետության։

Մեր առաջնային նպատակներից է բարելավել համայնքի բնակիչների կյանքը՝ ապահովելով բնակավայրերի համաչափ և կայուն զարգացումը։ Մենք նպատակ ունենք շարունակել մեր գործունեությունը անկեղծ նվիրվածությամբ, բնակիչների ակտիվ ներգրավմամբ և պետություն-համայնք արդյունավետ համագործակցությամբ՝ ի բարօրություն մեր համայնքի ու ժողովրդի։

Շնորհակալություն ենք հայտնում Տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներին՝ իրենց անձնվեր աշխատանքի համար, և կոչ ենք անում միասնաբար շենացնել մեր ծննդավայրը՝ այսօրվա մարտահրավերներին միասնականությամբ դիմակայելու վճռականությամբ։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40