Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի ուղերձը՝ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ

12.08.2025 16:12
378

Սիրելի՛ երիտասարդներ, ապագայի մեր պատասխանատու քաղաքացիներ,

Յուրաքանչյուր պետության հասարակության շարժիչ ուժը երիտասարդությունն է։ Կարևորելով երիտասարդների դերը և նրանց առնչվող հիմնախնդիրները՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ՝ 2000 թվականից օգոստոսի 12-ը նշվում է որպես Երիտասարդության միջազգային օր։

Այս տոնը ոչ միայն պատշաճ առիթ է շնորհավորելու երիտասարդներին, այլև արժևորելու նրանց կարողությունները, նորարար մտածողությունը և պետության ու համայնքների զարգացման գործում ունեցած մեծ ներդրումը։

Ջերմորեն շնորհավորում եմ հայ երիտասարդներին, ովքեր աչքի են ընկնում աշխատասիրությամբ, ստեղծարարությամբ, անկոտրում կամքով ու նպատակասլացությամբ։ Հատկապես ուզում եմ շեշտել մեր երիտասարդների՝ հայրենիքին նվիրվածությունը և խիզախությունը։ Տասնամյակներ շարունակ հայ երիտասարդին վստահվել է ամենից բարդ, պատասխանատու, բայց և պատվաբեր գործը՝ հայրենիքի սահմանների պաշտպանությունը։ Խորին հարգանքի են արժանի մեր բոլոր երիտասարդ հերոսները, որոնք անձնվիրաբար մարտնչել են հանուն Հայաստանի։

Առանձնահատուկ շնորհավորում եմ Մեղրի համայնքի երիտասարդությանը։ Մեծապես կարևորում եմ ձեր ակտիվ մասնակցությունն ինչպես համայնքային կյանքում, այնպես էլ համազգային գործընթացներում։ Ձեր նորարարական մոտեցումներով, գաղափարներով և գիտելիքներով է պայմանավորված մեր հայրենիքի ու համայնքների՝ ժամանակին համընթաց և կայուն զարգացումը։

Ձեր ձայնը լսելի է, ձեր ջանքերը՝ նկատելի, ձեր ներուժը՝ հուսադրող։ Դուք եք մեր ինքնության պահապանն ու ապագայի կերտողը։

Համոզված եմ, որ միասին կկարողանանք կառուցել այն Հայաստանը, որի մասին երազում ենք՝ ուժեղ, արդար, խաղաղ և հպարտ։

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ։

Մաղթում եմ երազանքների հանդեպ հավատ, նպատակների իրականացման համառություն, խաղաղություն ձեր կյանքում և ձեր երկրի շուրջ։ Թող ձեր ձայնը միշտ հնչի՝ վստահ, ուժեղ և արժանապատիվ։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40