Մեղրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Գրիգորյանի ուղերձը Անկախության օրվա առթիվ

21.09.2026 10:59
322

Սիրելի՛ հայրենակիցներ,

Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության 35-րդ տարեդարձի առթիվ։

35 տարի առաջ՝ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին, հայ ժողովուրդը համազգային կամքի դրսևորմամբ ընտրեց անկախ պետականության ճանապարհը։ Անկախությունը մեր ժողովրդի պատմական ձեռքբերումն է, մեր արժանապատվության, ինքնիշխանության և ապագայի հանդեպ պատասխանատվության խորհրդանիշը։

Անկախ պետությունը կառուցվում է ամեն օր՝ մեր աշխատանքի, պատասխանատվության, փոխադարձ հարգանքի և համայնքի ու երկրի զարգացմանը մեր մասնակցության միջոցով։ Յուրաքանչյուր ընտանիքի բարեկեցությունը, յուրաքանչյուր բնակավայրի զարգացումն ու յուրաքանչյուր քաղաքացու արժանապատիվ կյանքը մեր անկախության ուժեղացման կարևորագույն բաղադրիչներն են։

Թող մեր համայնքներում միշտ իշխեն խաղաղությունն ու բարությունը, թող ամուր լինեն մեր ընտանիքները, իսկ մեր երեխաների ապագան՝ լուսավոր ու անվտանգ։

Մաղթում եմ բոլորիս առողջություն, բարեկեցություն, համերաշխություն և տոկունություն։

Շնորհավո՛ր Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակը։

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։

Կեցցե՛ հայ ժողովուրդը։

Մեղրիի համայնքապետարան ·

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40