Մեղրի համայնքը տոնեց Տեառնընդառաջը

15.02.2024 10:42
822

Հայ առաքելական եկեղեցու տոնացույցի համաձայն յուրաքանչյուր տարի փետրվարի 13-ին նշվում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տեառնընդառաջը:

Համաձայն հրեական օրենքի՝ Մարիամն ու Հովսեփը քառասուն օրական Հիսուսին տանում են տաճար: Այստեղ էր Սիմեոն անունով բարեպաշտ ծերունին, ում Աստված խոստացել էր, որ մահ չի տեսնի այնքան ժամանակ, մինչև կտեսնի աշխարհի ու մարդկության Փրկչին:

Ավանդույթն ասում է, որ Սիմեոն ծերունին շուրջ 300 տարեկան էր: Նա ընդառաջ է գալիս Մանուկ Հիսուսին՝ նրան իր գիրկն առնելով: Այստեղից էլ՝ «Տիրոջն ընդառաջ» արտահայտությունը:

Տեառնընդառաջը հայ ժողովրդի սիրած և ուրախ Տերունի տոներից է, որի տոնակատարությունը Մեղրի համայնքում սկսվեց փետրվարի 13-ին Մեղրիի Սուրբ Աստվածածին եկեղեցում, որտեղ համայնքի հոգևոր հայր Տեր Ռաֆայել քահանա Խաչիկյանը կատարեց ժամերգություն, ապա` նորապսակների օրհնության կարգ:

Եկեղեցական արարողությունից հետո, հինավուրց սովորության համաձայն, օրհնված մոմից առկայծող կրակից հոգևոր հայր Տեր Ռաֆայել քահանա Խաչիկյանը վառեց տոնական խարույկը, որի շուրջ սկսվեց տոնակատարությունը`մեկ րոպե լռությամբ հարգելով հակառակորդի կրակից փետրվարի 13-ին զոհված տղաների հիշատակը:

Շնորհավորանքի և օրհնության խոսք հղեցին համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Խ. Անդրեասյանը և համայնքի հոգևոր հայր Տեր Ռաֆայել քահանա Խաչիկյանը, որից հետո համերգային ծրագրով հանդես եկան «Մեղրիի Մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի երգի ու պարի` «Արփի» պարային համույթի և «Մեղրի համայնքի «Արևիք» արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի «ԽաչՄան» պարային համույթի սաները:

Միջոցառումն եզրափակվեց ազգային տարբեր ուտեստների հյուրասիրությամբ և Մեղրիի համայնքապետարանի կողմից նորապսակների համար պատրաստված նվերների հանձնման արարողությամբ:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40