Մեղրի կամ պայծառանուն գավառ Արևյաց տուն

01.07.2024 12:48
725

«Սյունյաց երկիրը» սկսում է հերթական հատուկ համարի նախապատրաստությունը: Այն նվիրված կլինի Սյունյաց աշխարհի 12 գավառներից մեկին՝ Արևիքին:

Մեղրու տարածաշրջանին թերթի հատուկ համար նվիրելու գաղափարը մեզանում ծնվել էր դեռևս տասը տարի առաջ, բայց ինչ-ինչ պատճառներով նախաձեռնությունը սառեցվեց: Չնայած դրան՝ հաջողվեց հավաքել հսկայածավալ նյութ՝ տարածաշրջանին առնչվող: Հասցրեցինք նույնիսկ շրջագայել տարածաշրջանի բոլոր սրբավայրերով, հազարամյակների խորքից եկող բնակավայրերով, որոնց մի մասը, ցավոք, անմարդաբնակ է կամ նույնիսկ ավերակված:

Մեր պարբերականի ենթադրյալ համարը, ըստ նախագծի, կլինի Մեղրի-Արևիքի մասին առաջին և նախօրինակը չունեցող ընդհանրական ժողովածու:

Ուստի և՝ հորդորում, խնդրում, առաջարկում ու կոչ ենք անում բոլոր կարող ուժերին՝ մասնակցել համարի նախապատրաստմանը:

Բոլոր հիմքերը կան ասելու, որ ծրագրված համարը կհրատարակվի գիտական հիմնավորվածությամբ, մեր կյանքի բոլոր ոլորտների համառոտ (բայց և ամբողջական) ընդգրկմամբ և, իհարկե, պատշաճ ձևավորմամբ ու բարձրորակ տպագրությամբ:

Նյութերը, առաջարկությունները, նկատառումները, նաև ծագող հարցերը խմբագրությանը կարող եք ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեով, ինչպես և  091459047 կամ 077459047 հեռախոսահամարներով:

Ուրեմն՝ մեզ և ձեզ բարի ընթացք, ստեղծագործական հաջողություններ:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40