«Մեղրիի մաքսակետ»-ով խոշոր չափի թմրամիջոցն Իրանից չեն հասցրել ներկրել. նախաքննությունն ավարտվել է

09.01.2019 19:00
1219

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է թմրամիջոցների առանձնապես խոշոր չափերով մաքսանենգության, իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության, իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության փորձի, առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել երեք անձի, որոնցից երկուսը ԻԻՀ քաղաքացիներ են:

Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1982 թվականին, նախնական համաձայնության է եկել 1962թ. ծնված ԻԻՀ քաղաքացու հետ՝ 5000 ԱՄՆ դոլարի դիմաց Իրանի Իսլամական Հանրապետությունում թմրամիջոց ձեռք բերելու և Հայաստանի Հանրապետություն փոխադրելու շուրջ:

ԻԻՀ քաղաքացին, պայմանավորվածության համաձայն, ԻԻՀ-ում ձեռք է բերել «Մետամֆիտամին» տեսակի առանձնապես խոշոր չափերի՝ 541.745 գրամ թմրամիջոց: Ձեռք բերված թմրամիջոցը մաքսանենգ ճանապարհով ՀՀ փոխադրելը դյուրին դարձնելու համար վերջինս համաձայնություն է ձեռք բերել համերկրացու հետ՝ ծնված 1955 թվականին, որպեսզի թմրամիջոցի հիշյալ խմբաքանակն իր արհեստանոցում լուծի հեղուկով և լցնի պոլիմերային տարաների մեջ, որի դիմաց, ըստ պայմանավորվածության, վերջինս պետք է ստանար 1200 ԱՄՆ դոլար գումար:

Այնուհետև՝ 2018թ. հուլիսի 6-ին, ԻԻՀ քաղաքացիները տարաներում լցված թմրամիջոցը ՀՀ պետական սահմանով՝ «Մեղրիի մաքսակետ»-ով, տեղափոխել են Հայաստան:

Նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ հանցավոր այլ դրսևորումների վերաբերյալ ևս։ Մասնավորապես՝ պարզվել է, որ ԻԻՀ 56-ամյա քաղաքացին ԻԻՀ-ում ձեռք է բերել նաև առանձնապես խոշոր չափերի՝ 2.28 գրամ «Մետամֆիտամին», խոշոր չափերի՝ 26.71 գրամ «Մարիխուանա», մանր չափերի՝ 0.2 գրամ «Հաշիշ», առանձնապես խոշոր չափերի՝ 1.3 գրամ «Հերոին», խոշոր չափերի՝ 5.39 գրամ «Ափիոն» տեսակի թմրամիջոցներ և մաքսանենգությամբ նույն ժամանակահատվածում՝ 2018թ. հուլիսի 6-ին, ԻԻՀ-ից փոխադրել Հայաստանի Հանրապետություն, իրացման նպատակով պահել և փոխադրել Երևան:

ԻԻՀ մյուս՝ 63-ամյա քաղաքացին իր հերթին ԻԻՀ-ում ձեռք է բերել զգալի չափերի՝ 0.11 գրամ «Մեթադոն» տեսակի թմրամիջոց և մաքսանենգ ճանապարհով 2018թ. հուլիսի 6-ին «Մեղրիի մաքսակետ»-ով ապօրինի փոխադրել Հայաստանի Հանրապետություն, որից հետո թմրամիջոցի հիշյալ խմբաքանակը, առանց իրացնելու նպատակի, անձնական օգտագործման համար, ապօրինի պահել և փոխադրել է Երևան:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 1955թ. ծնված ԻԻՀ  քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 268-րդ հոդվածի 1-ին մասով, 1962թ. ծնված ԻԻՀ քաղաքացուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, իսկ 1982թ. ծնված ՀՀ քաղաքացուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

armtimes.com

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40