Մեղրիի մաքսակետի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են. ՊԵԿ

19.03.2019 18:20
1107

 

 

 

Պետական եկամուտների կոմիտեն, մինչև Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետի արդիականացման աշխատանքների մեկնարկը, նախաձեռնել է մաքսակետի ընթացիկ վերանորոգման աշխատանքներ, որոնք կոչված են ապահովելու կառույցի բնականոն գործունեությունը: Մեղրիի մաքսային կետում վերանորոգման աշխատանքներն արդեն ավարտվել են: Արդյունքում բարելավվել են շենքային պայմանները, կատարվել են ներքին և արտաքին հարդարման աշխատանքներ, վերանորոգվել է սանհանգույցը: Բարեկարգվել է նաև մաքսակետի ամբողջ տարածքը, ամբողջությամբ փոխվել է արտաքին լուսավորության համակարգը, շենքից դուրս կառուցվել է նոր սանհանգույց, թարմացվել են աղբամաններ և այլն:

«Մեղրիի մաքսակետը գործում է շուրջօրյա ռեժիմով: Ստեղծված են բոլոր պայմանները՝ սահմանահատումն որակյալ կազմակերպելու համար: Մաքսակետն ամեն օր սպասարկում է մոտ 1300 ուղևորի և 200-ից ավելի բեռնատար ավտոմեքենա»,-տեղեկացրել է Մեղրիի մաքսային կետ-բաժնի պետ Վլադիմիր Աբունցը:

Հայ-իրանական սահմանին աճել է բեռնափոխադրումների ծավալը: Իրանից hիմնականում ներմուծվում են շինարարական ապրանքներ: Հատկապես վերջին շրջանում զգալի ավելացել է նաև Մեղրիի մաքսակետից օգտվող տնտեսվարող սուբյեկտների թիվը: Վերանորոգման արդյունքում հարավային դարպասում առավել հարմարավետ և հավասար պայմաններ են ստեղծվել հայ-իրանական սահմանը հատողների համար:



ՊԵԿ

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40