Մեղրին կգազիֆիկացվի, կառավարությունը պատրաստ է տրամադրել գումարը․ Սուրեն Պապիկյան

16.10.2019 19:09
1618

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր՝ հոկտեմբերի 16-ին,  խորհրդակցություն է անցկացրել Սյունիքի մարզպետարանում։ Այս մասին հայտնում են Սյունիքի մարզպետարանից։

Նշենք, որ նախարարը երկօրյա այցով Սյունիքում է եւ երեկ ու այսօր մարզպետ Հունան Պողոսյանի, փոխնախարարներ Բագրատ Բադալյանի եւ Հակոբ Վարդանյանի ուղեկցությամբ անցնելով Սիսիանից մինչեւ Մեղրի՝ ծանոթացել է Մ2 միջպետական մայրուղում կատարվող ճանապարհաշինական, ինչպես նաեւ «Իրան-Հայաստան 400 կՎ 3-րդ էլեկտրահաղորդման գծի» ենթակայանների կառուցման աշխատանքներին։

Մարզպետարանում կայացած հանդիպմանը ներկա էին Սյունիքի մարզպետն ու փոխմարզպետը, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների, համայնքների ղեկավարները, բնակավայրերի վարչական ղեկավարները, ինչպես նաեւ ուժային եւ պետական մի շարք կառույցների մարզային պատասխանատուները։

Սուրեն Պապիկյանը նախ շնորհավորեց Հունան Պողոսյանին պաշտոնավարման մեկ տարվա լրանալու կապակցությամբ՝ հիշելով, որ 2018-ի հոկտեմբերի 16-ին նույն դահլիճում ներկայացրել է նրան ու հավելեց, որ այսօրվա այցը պատահականորեն է համընկել։

«Յուրաքանչյուր արդյունավետ աշխատանք ավելիին հասնելու նոր մղում է, ուստի նորանոր հաջողություններ եմ մաղթում Ձեզ հետագա գործունեության ընթացքում», - ասաց նախարարը։

Ս․Պապիկյանը անդրադարձավ համայնքների խոշորացման ծրագրին՝ փորձելով ամփոփել, թե, ի վերջո, ինչ է տալիս այն Սյունիքին ու փաստեց, որ սկսվածը հանրապետության համար կարեւոր գործընթաց է, որից չպետք է հրաժարվել, իսկ դրա վառ օրինակը Սյունիքի մարզն է, որտեղ ինքը հաջողություն գրանցած համայնքներ է տեսնում։

Քննարկվեցին այս տարի իրականացվող սուբվենցիոն ծրագրերը, եւ մարզպետը նախարարին ներկայացրեց մեր մարզում դրանց ներկա ընթացքը, կատարված աշխատանքներն ու նաեւ նախագծման, գործը ժամկետում ավարտելու հետ կապված խնդիրները։

Տարբեր հարցերի շուրջ քննարկումից հետո ՀՀ ՏԿԵ նախարարը պատասխանեց ներկաների հարցերին, որոնք մասնավորապես վերաբերում էին գյուղական ճանապարհներին, ոռոգման ջրի բացակայությանը, միջհամայնքային տրանսպորտին, վառելափայտի խնդրին եւ այլն։

Մարզի համար ամենակարեւոր խնդիրներից մեկի՝ Մեղրու գազիֆիկացման մասին խոսելիս՝ Սուրեն Պապիկյանը հավաստիացրեց, որ այն ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում է, եւ պետությունը պատրաստ է տրամադրել անհրաժեշտ գումարը, ծրագիրն անպայման կյանքի կկոչվի։

Նախարարը մարզկենտրոն էր հասել Տաթեւ-Կապան կարճ այլընտրանքային ճանապարհով, որի 12․5 կմ հատվածը պետբյուջեի միջոցներով նախատեսվում է նորոգել 2020 թվականին, ու նա տեղեկացրեց, որ տեսնելով դրա կարեւորությունը՝ կքննարկեն, եւ միգուցե հնարավոր կլինի վերանայել ու առավել մեծ ճանապարհահատվածի բարեկարգում իրականացնել։

Հիշեցնենք, Մեղրիի գազաֆիկացման բացակայությանն օրեր առաջ անդրադարձել էինք: Հայաստանի Հանրապետության հարավային դարպաս հանդիսացող Մեղրի խոշորացված համայնքը տարիներ շարունակ զրկված է կապույտ վառելիք ունենալուց: 2011 թ.-ին սկսված գազաֆիկացման աշխատանքներն այդպես էլ չավարտվեցին, պատճառը՝ նախորդ իշխանությունների քաղաքական կամքի բացակայությունն ու ոչ ավելի, ոչ պակաս՝ 256 մլն չունենալն էր:

armtimes.com

Դավիթ Սանամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

05.10.2026 13:00

«Տիգրանաշենը միշտ մերն է եղել». Հրանտ Բագրատյան

05.10.2026 12:41

Երեխաներին պաշտպանած կնոջ կյանքի համար պայքարը շարունակվում է. նոր մանրամասներ

05.10.2026 12:12

Սյունիքում անվտանգային և պետական կառավարման նոր համակարգերի ներդրումը վաղուց հասունացած հարց է

05.10.2026 11:51

Օդի ջերմաստիճանը 2-4 աստիճանով կբարձրանա

05.10.2026 11:44

Ծավի խմելու ջրավազանի մոտ ապօրինի հանքարդյունահանում է իրականացվել․ ՔԿ

05.10.2026 11:19

Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 11:14

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:32

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուղերձը՝ Ուսուցչի տոնի առթիվ

05.10.2026 10:27

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:22

Ալիևը «Ենի Ազերբայջան»-ի 8-րդ համագումարում շեշտեց ուժային ճնշման շարունակությունն ու արտաքին վտանգները

05.10.2026 10:19

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

05.10.2026 10:11