Մեղրու ազատ տնտեսական գոտի. իրականությո՞ւն, թե՞ միֆ

29.03.2018 12:14
1882

2017թ. դեկտեմբերի 15-ին վարչապետ Կարեն Կարապետյանն այցելեց Սյունիք եւ մասնակցեց Մեղրու ազատ տնտեսական գոտու բացման արարողությանը: 

Մեղրու ազատ տնտեսական գոտու ստեղծման գաղափարն առաջ է  քաշել ՀՀ կառավարությունը, գոտու կազմակերպիչ է ճանաչվել պետության կողմից հիմնադրված «Մեղրու ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ն:

Փաստորեն այդ օրը՝ դեկտեմբերի 15-ին, տրվեց գոտու մեկնարկը: Դա նաեւ ԱՏԳ-ի կառուցապատման առաջին փուլի ավարտի օրն էր (նախատեսվում էր կառուցել երկու փուլով): Ըստ պաշտոնական հաղորդման՝ առաջին փուլով ստեղծվել են նվազագույն անհրաժեշտ ենթակառուցվածքներ եւ նախապայմաններ՝ ԱՏԳ-ի աշխատանքը մեկնարկելու եւ ԱՏԳ-ում աշխատանքներ ծավալելու հետաքրքրություն ունեցող ընկերությունների հետ տեղում գործունեություն կազմակերպելու համար:

Այդ օրը, վարչապետի ներկայությամբ, ստորագրվեցին նաեւ ինչ-որ հուշագրեր:

Վարչապետն էլ հայտարարեց՝ «… Տնտեսական գոտում նախատեսվում է ակտիվացնել Իրանի հետ սահմանային առեւտուրը, զբոսաշրջությունը, ակնկալվում է, որ իրանցի գործընկերները կտեղակայվեն այստեղ, որպեսզի դուրս գան ե՛ւ Եվրամիության, ե՛ւ ԵԱՏՄ շուկաներ: Ակնկալում ենք նաեւ, որ մեր գործընկերները կտեղակայվեն այստեղ, որպեսզի Իրանում աշխատելու հնարավորություն ունենան»:

Հայտարարվեց նաեւ, որ Մեղրու ազատ տնտեսական գոտին կնպաստի Սյունիքի մարզի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը…

Այդ օրվանից մոտ երեքուկես ամիս անց այցելեցինք Մեղրի եւ հետաքրքրվեցինք, թե ի՞նչ է կատարվել ազատ տնտեսական գոտում:

Պարզվում է, սակայն, որ 2017թ. դեկտեմբերի 15-ին Մեղրու ազատ տնտեսական գոտի համարվող վայրում՝ վարչական շենքի բացման ժամանակ, ընդամենը խորհրդանշական կամ խիստ ձեւական արարողություն է տեղի ունեցել, որի նպատակն է եղել՝ հանրության մեջ ստեղծել ազատ տնտեսական գոտու բացման-մեկնարկի տեսիլք: Վարչապետի ներկայությունն էլ, ըստ էության, այդ բեմադրությանը լրջություն հաղորդելու նպատակ է ունեցել:

ԱՏԳ-ի գործունեության հետ կապված մեր հարցումներին մեղրեցիները գրեթե նույն պատասխանը տվեցին՝ «Դեկտեմբերի 15-ին՝ Կարեն Կարապետյանի կողմից ազատ տնտեսական գոտու մեկնարկն ազդարարելուց եւ վարչապետի՝ ուղղաթիռ բարձրանալուց տասը րոպե հետո այդ գոտու տարածքը, նաեւ նորաբաց վարչական շենքը կողպվել են ու մինչեւ օրս փակ են, մի ուրու անգամ այնտեղ չես գտնի…»:

Չենք ուզում հավատալ, որ վարչապետը խաբել է սյունեցիներիս. չէ՞ որ Մեղրու ազատ տնտեսական գոտու մասին (էստի համեցեք կանչելով եւ հարայ տալով) խոսել եւ խոսում է գրեթե բոլոր ելույթներում, միջպետական բանակցություններում, նույնիսկ Դավոսի համաշխարհային հարթակում: Մյուս կողմից էլ՝ ազատ տնտեսական գոտին չկա ու չկա…

Եվ ողջամիտ հարց է ծագում՝ Մեղրու ազատ տնտեսական գոտին մի՞ֆ է, թե՞ իրականություն, չէ՞ որ ԱՏԳ-ն կենդանության որեւէ նշան ցույց չի տալիս:

Խնդրո առարկայի հանդեպ հանրային հետաքրքրությունը պատահական չէ. այնքա՜ն գաղթակղիչ էին խոստումները… 2500 աշխատատեղ, 50-70 ընկերության գործունեություն, 100-130 մլն դոլարի ներդրում, տարեկան 250 մլն դոլարի արտադրանքի արտահանում ԱՏԳ-ից եւ այլն:

Ցավոք, այդ խոստումների մեկ տոկոսն անգամ կյանքի չկոչվեց:

Սակայն խոստումներ տալուց ու չկատարելուց զատ ուրիշ եւ ավելի մտահոգիչ անհարմարություն էլ ծագեց ազատ տնտեսական գոտու հետ կապված. կառավարության ղեկավարի խոսքի արժեքը նորից ու կրկին զրոյացավ: Եթե, օրինակ, խոստում է տալիս Վահե մարզպետը՝ որեւէ սյունեցի լուրջ չի ընդունում, էն գլխից գիտենք, որ խաբում է կամ ինչ-որ  անձնական շահ է հետապնդում: Բայց երբ Հայաստան պետության կառավարության ղեկավարն է խոստանում եւ իր իսկ հավաստիացումը քամու բերանը շպրտում, ապա դա արդեն (մեղմ ասած) հայոց պետականության վարկաբեկում է նշանակում:

Մյուս կողմից՝ Հայաստանի անկախացման սկզբնական ժամանակվանից Իրանի հետ տնտեսական ակտիվ գործունեության կառուցումն օրակարգային հարց էր մեզանում: Էն գլխից առաջ քաշվեց Մեղրիում ազատ տնտեսական գոտի հիմնելու գաղափարը, բայց միշտ էլ դրա իրագործումը մնաց կիսաճանապարհին կամ ձգձգվեց տարբեր պատճառներով: Կարեն Կարապետյանի կառավարությունը, առաջին հայացքից, գործնական քայլերի դիմեց այդ ուղղությամբ: 

Եվ եռուզեռ ու մեծ ակտիվություն էր սպասվում ոչ միայն Մեղրիում, այլեւ ամբողջ Սյունիքում: 

Շատ շուտով պարզ դարձավ սակայն, որ սպասված ակտիվությունը չկա: Ավելի ուշ էլ ակնհայտ դարձավ, որ գործնականում որեւէ հետաքրքրություն չկա այդ գոտու հանդեպ:

Ասել է թե՝ մեկ-մեկուկես տարում հայրենի կառավարությանը հաջողվեց վարկաբեկել գեղեցիկ ու վաղուց սպասված այդ ծրագիրը:

Մինչդեռ մեզ թվում էր, աշխարհի շատ-շատ երկրների դրական փորձը նկատի ունենալով, որ Մեղրու ազատ տնտեսական գոտին մեծ նպաստ կբերի երկրի տնտեսական ընթացքին:

Ինչո՞ւ այդպես ստացվեց. հարցի պատասխանը, անշուշտ, առանձին քննարկման նյութ է:

Մինչ այդ արժե հիշել՝ ազատ տնտեսական գոտի նշանակում է որեւէ պետության մեջ առանձնացված տարածք, որտեղ այդ պետության ու օտարերկյա ձեռնարկությունների, ներդրողների թույլատրվում է (տվյալ պետության այլ տարածքների համեմատ) առավել ազատ պայմաններով ծավալել տնտեսական գործունեություն, ինչի համար էլ ստեղծվում են արտոնյալ ու գրավիչ հավելյալ հնարավորություններ՝ օրենսդրական, հարկային, վարձակալական…

Չնայած ԱՏԳ-ի կառուցապատման առաջին փուլի արդյունքները ձեւական էին, հիմա էլ, ըստ պաշտոնական տեղեկատվության՝ մեկնարկել է ազատ տնտեսական գոտու կառուցապատման երկրորդ փուլը, որով նախատեսվում է գործունեության, ենթակառուցվածքների եւ տարածքի ընդլայնում (70 հա-ով)՝ ստեղծելով նախապայմաններ շահութաբեր բիզնես ծավալելու համար…

Կարեն Կարապետյանը, բնականաբար, չի հասցնի կատարել այդ խոստումը եւս, քանզի արդեն իսկ հուշ է նրա գլխավորած կառավարությունը:

Ասվածով հանդերձ, մինչդեռ, հավատում ենք, որ Հայաստանի նոր կառավարությունը, Սյունիքի նոր մարզպետը կվերադառնան այդ խնդրին եւ, ի վերջո, կյանքի կկոչեն տասնամյակներ շարունակ փայփայած ու օգտակար գաղափարը:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Հունիսի 7-ին փրկենք Գորիսի՝ աճուրդի հանված արժանապատվությունը

04.06.2026 12:35

Արա Պապյան. «Պիտի ամեն ինչ անենք, որ Թուրքիան չգա Հայաստան։ Եթե ռուսներից նեղանում ենք, որ իր պարտականությունները չի կատարում, Թուրքիան բացարձակ հակահայկական պարտավորություններ ունի»

04.06.2026 12:05

Ստորագրվեց ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ ՀՀ-ԱՄՆ համաձայնագիրը (տեսանյութ)

04.06.2026 11:34

Ամառային զորակոչը Հայաստանում կմեկնարկի հունիսի 29–ին ու կավարտվի օգոստոսի 15–ին

04.06.2026 11:08

Արևմուտքին անհրաժեշտ են Հայաստանի հազվագյուտ հողային ռեսուրսները. Զախարովա

04.06.2026 11:06

«Շարունակում ենք արցախցիներից ընդունել դիմումներ՝ ՄԻԵԴ ներկայացնելու համար». Արտակ Բեգլարյան

04.06.2026 10:56

Հարցազրույց «Ցեղակրոն» կուսակցության նախագահ, հասարակական-քաղաքական գործիչ Շանթ Հարությունյանի հետ

04.06.2026 10:44

Կասեցնե՜նք դպրոցների փակման գործընթացը. Արամ Մանուկյան

03.06.2026 23:12

Թոշակները կրկնապատկվելու են, ձեր ապահովված կյանքը իմ պարտականությունն է. Ռոբերտ Քոչարյան

03.06.2026 23:02

Ծանր վիճակ է, ինքնություն ենք կորցնում. Սամվել Կարապետյան

03.06.2026 22:41

Ճակատագրական ընտրության առաջ ենք՝ կա՛մ պաշտպանում ենք մեր ինքնությունը, կա՛մ կորցնում ենք. Արամ Վարդևանյան

03.06.2026 22:14

Հայաստանի քաղաքացիները պետք է փրկեն իրենց երկիրը ընտրություններում. Զախարովա

03.06.2026 22:05