Մեղրու քաղաքապետարան. հետադարձ հայացք մեկ տարվա ճանապարհին

22.11.2013 16:07
2410

Լրացավ Մեղրու քաղաքապետ Արշավիր Հովհաննիսյանի պաշտոնավարման մեկ տարին

Ի՞նչ է հասցրել իրականացնել ժողովրդի վստահության քվեն ստացած քաղաքապետն անցած ժամանակաընթացքում: Փորձենք հակիրճ ներկայացնել սույն հրապարակման միջոցով:
Համայնքի նորընտիր ղեկավարությունն առաջնահերթ խնդիր համարեց իր գործունեության քառամյա ծրագրի մշակումն ու հաստատումը, որտեղ ներառվեցին համայնքի զարգացման բոլոր ուղղություններն ու ոլորտները:

Առաջնային համարվեցին աշխատակազմի մասնագետների` համայնքային ծառայողների որակավորման բարձրացումը, ավագանու կարողությունների զարգացումը, ուսուցման կազմակերպումը: Այդ նպատակով մարզպետարանի, ԳՈՒՄ ՀԿ-ի հետ իրականացվեցին դասընթացներ: Ավագանու համար առանձնացվեց եւ կահավորվեց անհրաժեշտ աշխատասենյակ:

Առաջնորդվելով ՀՀ սահմանադրությամբ, «Տեղական ինքնակառավարման մասին», «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքներով, ենթաօրենսդրական ակտերով` հաշվետու ժամանակաշրջանում հրավիրվել է համայնքի ավագանու 6 նիստ, ընդունվել համայնքային նշանակության տասնյակ որոշումներ: Դրա հետ մեկտեղ բարձրացել է ավագանու անդամների հեղինակությունը, սերտացել կապն ընտրողների հետ, որի շնորհիվ ոչ միայն մեծացել է համայնքում կատարված աշխատանքների մասին քաղաքացիների իրազեկվածությունը, այլեւ դրանց լուծման մեջ նրանց ներգրավվածության աստիճանը: Մի տեսակ փոխվել է մեղրեցու նվիրվածությունն իր համայնքին:

Ֆինանսական բնագավառում նորընտիր իշխանությունն իր մեկամյա գործունեության մեջ արձանագրել է որոշակի հաջողություններ: Թեեւ տարին դեռ ընթացքի մեջ է, սակայն նկատելի են հաջողություններ սեփական եկամուտների հավաքման գործում: Նոյեմբերի 1-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այն աճել է 12 տոկոսով: Հաջողությամբ հավաքվում են հողի, գույքի հարկերը, տեղական վարձավճարները: Նպատակ է դրվել բյուջեում նվազագույնի հասցնել ապառքները: Զգալի աշխատանքներ են կատարվել քաղաքաշինության ոլորտում դեռեւս առկա բացթողումները շտկելու ուղղությամբ:

Քաղաքում նկատելիորեն բարելավվել է աղբահանության գործի կազմակերպումը, բարելավվել է փողոցների լուսավորվածությունը:

Վերանորոգվել է 20 բազմաբնակարան շենքի մուտք, փոխվել շքամուտքերի դռներ, նորոգվել 8 շենքի վերելակ:

Հիմնովին վերանորոգվել են Զ.Անդրանիկի թիվ 7 եւ թիվ 8 բազմաբնակարան շենքերի տանիքները:
Ասֆալտապատվել են Ադելյան փողոցի, մշակույթի կենտրոնի, թիվ 1 դպրոցի, Վազանցի, Փարամազի փողոցի 9 հարկանի բնակելի շենքերի բակային տարածքները:

Գծանշվել են Մեղրի քաղաքի ավտոճանապարհները եւ հետիոտնային անցումները, որը նեղ փողոցներ ունեցող մեր քաղաքի համար բավականին հեշտացրել է հետիոտնի երթեւեկության կանոնակարգումը:

Վերանորոգման, ջրամատակարարման, ջրահեռացման համակարգի բարելավման որոշակի հարցեր են կարգավորվել քաղաքի մսուր-մանկապարտեզում: Նախադպրոցական այս հիմնարկում թարմացվել է գույքի մի մասը, ավելացել է խմբերի թիվը: Լուծվել է մանկապարտեզի դահլիճի ջեռուցման խնդիրը, մի հարց, որը լրջորեն մտահոգում էր կոլեկտիվին: Երեխաների թվի ավելացման հետ նախակրթարանում ավելացել են նաեւ նոր աշխատատեղեր:

Նկատելիորեն աշխուժացել է քաղաքի մշակութային եւ մարզական կյանքը: Ըստ արժանվույն նշվել են Ամանորը, մասնագիտական տոները, նշանավոր տարելիցները: Բացի դահլիճային միջոցառումներից, քաղաքի վերանորոգված պուրակում հրապարակային համերգներ են տվել Մեղրու մշակույթի, գեղագիտության ազգային կենտրոնի խմբերը, դպրոցների շնորհալի աշակերտները, ՌԴ սահմանապահ զորամասի փողային նվագախումբը:

Մեղրին իր արվեստով, արհեստով, բերք ու բարիքով մասնակցել է մայրաքաղաք Երեւանում կազմակերպված համայնքային փառատոնին: Ի դեպ, մայիսի 29-31-ը Մեղրիում հյուրընկալվեցին Հայաստանի հյուսիսային համայնքների ղեկավարներ, ավագանու անդամներ, ովքեր, բացի փորձի փոխանակումից, մասնակցեցին «Մշակութային Մեղրի» տոնական միջոցառմանը:

Քաղաքապետարանի, համայնքի ավագանու կողմից հետաքրքիր ընդունելություն էր կազմակերպվել Հայրենական մեծ, Արցախյան պատերազմների մեղրեցի վետերանների, 2012-13 ուստարվա շրջանավարտների համար:

Ամռան ընթացքում քաղաքապետարանը համայնքների միության հետ Տաշտուն գյուղում կազմակերպել է «Մեղրի» մանկապատանեկան ճամբար: Բացի այդ` 12 երեխայի հանգիստն էլ ապահովվել է Կոտայքի մարզի «Հասմիկ» ճամբարում:

Արժեւորելով քաղաքի պատմամշակութային հուշարձանները` մի քանի հայրենասեր տղաների նախաձեռնությամբ, քաղաքապետարանի ձեռնարկումների արդյունքում գիշերը լուսավորվում են Փոքր թաղի 17-րդ դարի Սբ Հովհաննես եկեղեցին, Մեծ թաղի 11-րդ դարի բուրջերը եւ դարավոր չինարիները, որոնք գիշերային Մեղրուն տալիս են յուրօրինակ հմայք:

Ստորագրված հուշագրի համաձայն` համայնքը շարունակում է իր սերտ համագործակցությունը «Քաունթերփարթ ինթերնեյշնլ Հայաստան» միջազգային գործակալության հետ, որի աջակցությամբ քաղաքում իրականացվել են «ՏԻՄ խրախուսում» եւ «ՏԻՄ զարգացում» դրամաշնորհային ծրագրերը: Արդյունքում գրադարանային համակարգի գրապահոցն ավելացել է 87 կտոր գրականությամբ, արվեստի մանկական դպրոցը հարստացել է երաժշտական գործիքներով ու սարքավորումներով, մարզադպրոցը` մարզական գույքով: Ներկայումս վերանորոգվում է արվեստի մանկական դպրոցը, բացի այդ քաղաքապետարանը եւս մի ծրագիր է իրականացնում, որը նպատակաուղղված է աղբահանության բարելավմանը: Վերջերս քաղաքում կազմակերպվեց «Ես ուզում եմ ապրել մաքուր համայնքում» նշանաբանով ակցիա:

Նպատակային են օգտագործվել նաեւ «Մեղրի» հիմնադրամի միջոցները: Բացի սոցիալական, կրթամշակութային ոլորտներին աջակցելուց` այդ միջոցներով վերանորոգվել է նաեւ «Մեղրու բժշկական կենտրոն» ՓԲԸ պոլիկլինիկայի շենքի տանիքը:

Ընթանում է Արաքսաշեն թաղամասի հանդիսությունների սրահի նորոգումը, մի խնդիր, որը տարիներ շարունակ մտահոգել է թաղամասի բնակիչներին:

Հանրային քննարկում է կազմակերպվել Մեղրու ջրամատակարարման համակարգի օրվա կարգավորիչ ջրամբարի, Զվարի մաքրման կայանի վերանորոգման ծրագրի շուրջ, որի շինարարությունը «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի աջակցությամբ կսկսվի 2014թ.:

Պետբյուջեի միջոցներով արդեն սկսվել է նաեւ «Մեղրու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի նոր հիվանդանոցի շինարարությունը: Աշխատանքներ են տարվում նախկին հիվանդանոցի շենքը համայնքային ենթակայության դարձնելու եւ որպես բնակելի վերափոխելու ծրագրի շուրջ:

Նմանատիպ ծրագիր է քննարկվում քաղաքում գտնվող «Արմենտել» ՓԲԸ-ի կիսակառույցը համայնքին հանձնելու ուղղությամբ: Չնայած կատարվածին` քաղաքապետը ծրագրել է համայնքում լուծել սոցիալ-տնտեսական շատ հիմնախնդիրներ, որոնք վերաբերում են քաղաքի մշակույթի կենտրոնի, թիվ 1 դպրոցի, քաղաքապետարանի վարչական շենքի, ոռոգման ջրատարների վերանորոգման, գերեզմանատների հենապատերի կառուցման, ցանկապատման, բակային տարածքների բարեկարգման, սեփական եկամուտների հավաքման աճի, քաղաքի կանաչ տարածքների ավելացման եւ այլ հարցերի: Նման խնդիրները համայնքային բյուջեով հնարավոր չէ լուծել, այդ պատճառով քաղաքապետն այսօր մտահոգված է նաեւ դոնոր կազմակերպությունների հետ բանակցելու հարցով: Ի դեպ, ինչպես միշտ, համայնքին շարունակում է ֆինանսական աջակցությամբ սատարել «Զանգեզուրի պ/մ կոմբինատ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն, Մեղրի քաղաքի պատվավոր քաղաքացի Մաքսիմ Հակոբյանը: Քաղաքապետարանին անցած ժամանակաընթացքում զգալի օգնություն է ցուցաբերել նաեւ Սյունիքի մարզպետարանը:

Համայնքի ղեկավարությունն իր գործելաոճով հավաստիացնում է, որ աշխատակազմի, համայնքի ավագանու եւ բնակիչների համագործակցությամբ գալիք տարիներին եւս քաղաքում կշարունակվեն իրականացվել բազում ծրագրեր, կլուծվեն հիմնախնդիրներ, կգրանցվեն նոր ձեռքբերումներ, որոնք ոչ միայն կկանխեն արտագաղթը, կնպաստեն համայնքի զարգացմանը, այլեւ հնամենի Մեղրին կդարձնեն զբոսաշրջության համար ավելի գրավիչ: Իսկ դա նշանակում է, որ արդարացվել է ու կարդարացվի ընտրողների վստահությունը:

ՍԻՐՈՒՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Ինչպես հայրս ասել է՝ այս դատավարությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ. Դավիթ Իշխանյանի որդին` Եվրոպական խորհրդարանում

15.07.2026 00:27

Միացյալ Նահանգները հարվшծների նոր շարք է սկսել Իրանի դեմ․ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարություն

15.07.2026 00:18

Հարվшծներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

14.07.2026 21:21

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10