Մեկնարկել է 7-րդ գումարման ԱԺ-ի առաջին նիստը. ՈՒՂԻՂ

14.01.2019 10:16
1595

Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված 7-րդ գումարման խորհրդարանը սկսել է աշխատանքները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`նոր խորհրդարանի առաջին նիստը նախագահում է խորհրդարանի տարիքով ամենամեծ պատգամավորը՝ «Իմ Քայլը» դաշինքը ներկայացնող Կնյազ Հասանովը:

Նիստի օրակարգում են Ազգային ժողովի նախագահի, նրա երեք տեղակալների  ընտրության հարցերը: Կքննարկվեն նաև մշտական հանձնաժողովների ձևավորման և դրանց նախագահների ընտրության հարցերը:

7-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստին մասնակցում են նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն: 

Խորհրդարանում մեծամասնություն ունեցող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Ալեն Սիմոնյանն ավելի վաղ հայտնել էր, որ հունվարի 14-ին`ԱԺ առաջին նիստում վարչապետի պաշտոնում առաջարկելու են Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը:

«Իմ քայլը» դաշինքը ԱԺ նախագահի պաշտոնում առաջարկելու է Արարատ Միրզոյանի թեկնածությունը, իսկ փոխնախագահների պաշտոնում՝ Ալեն Սիմոնյանի և Լենա Նազարյանի թեկնածությունները: ԱԺ փոխնախագահի պաշտոնի համար ընդդիմադիր քաղաքական ուժերից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածուն է լինելու Վահե Էնֆիաջյանը, իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցության թեկնածուն` Մանե Թանդիլյանը:

2018-ի դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքում խորհրդարան են անցել «Իմ քայլը» դաշինքը` 88, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` 26 և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը`18 մանդատով:

 

 
 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40