Մեկնարկել են համայնքի ղեկավարի ամենամյա շրջայցերը՝ համայնքային ենթակայության հիմնարկներ

13.03.2026 10:19
440

Մարտի 11-ին մեկնարկել են Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի աշխատանքային ամենամյա շրջայցերը համայնքային ենթակայության հիմնարկներ։ Նպատակն է՝ տեղում գնահատել կառույցների աշխատանքը, ուսումնադաստիարակչական գործընթացի որակը, ինչպես նաև ծանոթանալ ընդհանուր վիճակին ու առկա կարիքներին։

Կրթության և մշակույթի ոլորտները համակարգող պատասխանատուների ուղեկցությամբ համայնքի ղեկավարը շրջել է Դավիթ Բեկ, Արծվանիկ, Վարդավանք, Սյունիք գյուղական բնակավայրերի մանկապարտեզներում, վարչական շենքերում, որտեղ տեղակայված են նաև բուժկետերն ու ակումբ-գրադարանները։

Կրկին հատուկ ուշադրություն է դարձվել Սյունիքի մանկապարտեզի շենքի խիստ անմխիթար վիճակին, որի վերակառուցման նպատակով համայնքը 2025 թվականին դիմել է սուբվենցիոն ծրագրին, սակայն չի հաստատվել, այժմ հայտ է ներկայացրել 2026 թվականի համար։

Այցի ընթացքում քննարկվել է նաև Դավիթ Բեկ և Վարդավանք գյուղերում ակումբ-գրադարանային հատվածների ստեղծման հնարավորությունը, ինչպես նաև Դավիթ Բեկի զարգացման կենտրոնում առկա կարիքների հարցը՝ նպատակ ունենալով գյուղաբնակների շրջանում կրթական, մշակութային, ժամանցային ակտիվությունը խթանելու։

Ամենամյա շրջայցերի շրջանակում համայնքի ղեկավարն առաջին անգամ այցելել է նաև «Կապան համայնքի տրանսպորտի ծառայություն» նորաստեղծ ՀՈԱԿ, եղել «Պլաստշին» վերամշակման արտադրամասում և կոմունալ ծառայության ավտոպարկում։

Կապանի համայնքապետարան

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01