Մեկնարկեց ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավը

26.11.2018 10:53
1133

Մեկնարկեց դեկտեմբերի 9-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունների քարոզարշավը: Առաջադրված 11 ուժերը 12 օր ունեն` շրջելու ողջ Հայաստանով, համոզելու իրենց ձայն տալ:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքը քարոզչությունը կսկսի մեկ ժամից` Արագածոտնի մարզում: Ժամը 11-ին հանրահավաք է Թալինի հրապարակում, ապա Փաշինյանը կայցելի Շիրակի մարզ` նախընտրական հանդիպումներ անցկացնելու Մարալիկում, Արթիկում, երեկոյան էլ հանրահավաք է նախատեսված Գյումրիում: Ի դեպ, վարչապետի պաշտոնակատարը երեկ տեղեկացրել է, որ այսօրվանից արձակուրդ է վերցնում՝ քարոզարշավին լիարժեք մասնակցելու համար:

Արամ Սարգսյանի և Խաչատուր Քոքոբելյանի «Մենք» դաշինքի անդամներն արդեն Տավուշի ճանապարհին են, այսօր հավաքներ են նախատեսված Նոյեմբերյան, Իջևան և այլ քաղաքներում:

Քարոզարշավի պաշտոնական մեկնարկի մասին դեռ չի հաղորդել Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:

ՀՅ Դաշնակցությունը քարոզարշավի մեկնարկը տալու է երեկոյան Երևանում` Արամ Մանուկյանի արձանի մոտ համակիրների հետ հանդիպումով:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության երևանյան քարոզարշավը մեկնարկելու է Երևանի Նոր Նորք համայնքում` Մանե Թանդիլյանի գլխավորությամբ: «Լուսավոր Հայաստան»-ի առաջնորդ Էդմոն Մարուքյանը կուսակցական մեկ այլ թիմի արշավը սկսել է Սյունիքի մարզից:

Իշխանությունը կորցրած Հանրապետականը այսօր կուսակցության գրասենյակում լրագրողներին է ներկայացնելու նախընտրական ծրագիրը, ընտրողների հետ հանդիպումների մասին Հանրապետականը չի հաղորդում:

«Սասնա Ծռեր» կուսակցությունը քարոզչությունը սկսելու է խորհրդանշական վայրից` կեսօրին հավաք անցկացնելով Ազգային ժողովի այգում:
Արթուր Բաղդասարյանի «Օրինաց երկիր» կուսակցությունը երևանյան քայլերթով է սկսելու արշավը:

«Քաղաքացու որոշում» կուսակցությունը մեկ ժամից հավաք կանցկացնի քաղաքացիական պայքարի խորհրդանիշ Մաշտոցի պուրակում: Կուսակցությունը երեկ հրապարակեց կարգախոսը` «Ապագան Քոնն է»:

Ընտրություններին մասնակցում են նաև նորաստեղծ «Ազգային Առաջընթաց» և «Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունները:

Նախընտրական քարոզարշավի մեկնարկի առթիվ ուղերձ է հղել նախագահ Արմեն Սարգսյանը: «Այս ընտրություններն ապրիլ-մայիսյան մեծ փոփոխություններից հետո Հայաստանի քաղաքական կյանքի կարևորագույն իրադարձությունն են, որի արդյունքները շատ էական են երկրի զարգացման և հեռանկարների առումով», - մասնավորապես ասել է նախագահը:

azatutyun.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40