Մեկնարկեց «Քեզ համար, Կապա՛ն» բարեգործական ծրագիրը

24.06.2019 16:21
1383

Կապանի մշակույթի կենտրոնի ստեղծագործական կազմը հանդես է եկել բացառիկ նախաձեռնությամբ` ներկայացնելով «Քեզ համար, Կապա՛ն» բարեգործական ծրագիրը։

Հունիսի 22-ին «Իմ սրտում Ազնավուր» համերգով մեկնարկեց համահայկական մարաթոնը։ Սրանով Կապանի մշակույթի կենտրոնը ցանկանում է հանրության ուշադրության արժանացնել համայնքի մշակութային խնդիրները եւ աջակցել համայնքի մշակութային վերելքին։

Նախ Կապանի մշակույթի կենտրոնի հավաքական երգչախումբը կատարեց  Ազնավուրի` օրհներգի նշանակություն ունեցող «Քեզ համար, Հայաստա՛ն» երգը, այնուհետեւ բեմահարթակում բոհեմական մթնոլորտ էր, էկրանին սահում էին Ազնավուրի ստեղծագործական, երգչական, աշխարհիկ կյանքին վերաբերող դրվագներ, կապանցի գեղանկարիչ Ռուբիկ Կոստանդյանը (Ուբակ) իր գեղանկարն էր արարում, իսկ երգի-երգչուհիները հնչեցնում էին Ազնավուրի երգերը, հընթացս ներկայացվում էր մեծ շանսոնիեի` դժվարին կյանքի մանրամասները. «Այն դժվարություններն ու նվաստացումները, որոնց տակ կքեցի ապրելու համար, իմ մեջ կոփեցին ամեն գնով հաղթելու ուժեղ կամքը»։ Ըստ ամենայնիվ, ներկայացվեց Շարլ Ազնավուրի ստեղծագործական կյանքը, նրա որոշ երգերի ստեղծման մանրամասներ, Ազնավուրի շփումները հանրահայտ դերասանների եւ երգիչների հետ։

…Անցյալ տարվա հոկտեմբերի 1-ին աշխարհը ցնցեց տխուր լուրը. «Դադարել է բաբախել մեծն Ազնավուրի սիրտը»։ Հոգեհանգստի արարողության ժամանակ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը նշեց. «Ազնավուրն ուզում էր ապրել մեկ դար, ինչի մասին խոստացել էր, եւ մենք շատ զարմացանք ու տխրեցինք, որովհետեւ սովոր չէինք, որ նրա լեգենդար կամքին ինչ-որ բան կարող էր հակառակվեր։ Մենք սովորել էին, որ այդ մարդը միշտ պետք է ներկա լիներ մեր կյանքում եւ բոլորիս միավորի։ Նա մեզ ապրեցրել է իր երգերով…»։

Ազնավուրի շունչն էր թեւածում դահլիճում, համերգ-ներկայացումը բոլորի սրտով էր, ուզում ենք ներկայացնել այն ստեղծելու գործում կարեւոր դեր ունեցած նախանձախնդիրներին եւ կազմակերպիչներին` նախաձեռնության հեղինակ` Գեւորգ Հարությունյան, սցենարի հեղինակ` Մարգարիտա Մանուկյան, բեմադրող-ռեժիսոր` Քրիստինե Սլոյան, գեղարվեստական ղեկավար` Աստղիկ Գրիգորյան։

Բարեգործական ակցիան ավարտվելու է սեպտեմբերի 25-ին «Իմ հոգին Կոմիտաս» համերգով, մինչ այդ լինելու են բարեգործական այլ ձեռնարկներ։

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40