Մեկնարկում է հակամանրէային միջոցների նկատմամբ մանրէների կայունություն դեմ պայքարի շաբաթ

07.11.2018 11:16
1223

Նոյեմբերի 9-ին ՀՀ Առողջապահության նախարարությունը և Սննդամթերքի ավտանգության տեսչական մարմինը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով, որով կմեկնարկի հակամանրէային միջոցների նկատմամբ կայունության (հակամանրեային ռեզիստենտականության՝ ՀՄՌ) դեմ պայքարին նվիրված միջոցառումների շաբաթը:

Ինչպես տեղեկացրին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, այս նախաձեռնությունը հիմնված է «Մեկ Առողջության» սկզբունքի վրա ու շատ կարևոր է նախ և առաջ հանրային առողջության տեսանկյունից: Հակամանրէային միջոցների նկատմամբ մանրէների կայունությունը արդի և գլոբալ խնդիր է ոչ միայն բժշկության, այլև անասնաբուժության և սննդամթերքի անվտանգության ոլորտներում: Ուստի շատ կարևոր է անասնաբուժությունում հակաբիոտիկների կիրառման կուլտուրայի ներդրումը և ավանդական բուժման մեթոդներից և դեղերից անցումը ժամանակակից մոտեցումներին՝ նկատի ունենալով, որ դրանց սխալ և չգիտակցված մոտեցմամբ կիրառումը հանգեցնում է հանրային առողջության ռիսկերի:

Առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում Հայաստանի ողջ տարածքում կանցկացվեն հանդիպումներ անասնաբույժների, ֆերմերների, գյուղացիների, անասնաբուժական դեղատների ներկայացուցիչների հետ, կբաժանվեն տեղեկատվական թերթիկներ, բուկլետներ: Սեմինարներ կկազմակերպվեն նաև սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցների համար, որտեղ կներկայացվեն հակամանրէային միջոցների շրջանառությունն առավել տեսանելի և վերահսկելի դարձնելուն ուղղված քայլերը:

armenpress.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40